Ուշադիր նայեք պատկերներին, ընտրեք Ձեր սիրած գույնը և կարդացեք արդյունքները:
1. Սպիտակ:
Սա բոլոր գույների սինթեզն է, դրա համար էլ համարվում է իդեալական գույն կամ «երազանքի գույն»: Նրա մեջ կա բազմանշանակ իմաստ, քանի որ այն միաժամանակ արտացոլում է և՛ լույսի փայլը, և՛ սառույցի սառնությունը: Այս գույնին նախապատվություն կարող է տալ յուրաքանչյուր բնավորության մարդ. այն ոչ մեկին չի վանում:
2. Սև:
Այս գույնը կարող է առաջացնել անհանգիստ վիճակ և ասոցիացվել նեգատիվ երևույթի հետ: Այն խորհրդանշում է կյանքի տխուր ընկալումը: Նա, ով նախընտրում է սև հագնվել, հաճախ ընդունում է կյանքը մռայլ տոներով, վստահ չէ իր վրա, դժբախտ է, դեպրեսիվ, քանի որ չի կասկածում, որ իդեալները կյանքում անհասանելի են: Սև հագուստի փոխարինումը մեկ այլ գույնով` ավելի վառով, ենթադրում է, որ պեսիմիստական տրամադրությունները տեղի են տվել:
3. Մոխրագույն:
Խելամիտ և չվստահող, ինչ-որ որոշում կայացնելուց առաջ երկար խորհրդածող մարդկանց սիրած գույնն է: Այս գույնը նախընտրում են նաև նրանք, ովքեր վախենում են իրենց մասին շատ բարձր հայտարարել: Մարդիկ, որոնց այս գույնը դուր չի գալիս, ունեն իմպուլսիվ և թեթևամիտ բնավորություն:
4. Կարմիր-կրքերի գույն:
Մարդն առանձնանում է արիությամբ, կամքի ուժով, իշխողականությամբ, բռնկվողականությամբ, շփվողականությամբ, այլասիրության հակումով, եթե նա սիրում է այս գույնը: Մարդկանց մոտ, որոնց կարող է նյարդայնացնել այս գույնը, զարգացած է թերարժեքության բարդույթը, վախը վեճերի հանդեպ, միայնակ մնալու սերը, ոչ ստաբիլությունը հարաբերություններում:
5. Նարնջագույն:
Զարգացած ինտուիցիայով և կրքոտ երազողների սիրած գույնն է: Այս գույնը մատնանշում է նաև երեսպաշտությունը և կեղծիքը:
6.Շագանակագույնը և դրա բոլոր երանգները:
Նախընտրում են նրանք, ովքեր պինդ և հաստատուն կանգնած են ոտքերի վրա: Մարդիկ, ովքեր թուլություն ունեն այս գույնի նկատմամբ, գնահատում են ավանդույթները և ընտանիքը: Գույնի հաճելի չլինելը խոսում է եսասիրության, էգոզիմի և ծածկամտության մասին:
7. Դեղին:
Խորհրդանշում է հանգստություն, անկաշկանդություն մարդկանց հետ հարաբերություններում և ինտելիգենտություն: Մարդիկ, որոնք սիրում են այս գույնը, առանձնանում են շփվողականությամբ, հետաքրքրասիրությամբ, արիությամբ: Նրանք հարմարվում են ամեն ինչին, սիրում են դուր գալ և իրենց նկատմամբ ուշադրություն առաջացնել: Այս գույնը հաճելի չէ ինքնամփոփ, պեսիմիստ մարդկանց, որոնց հետ դժվար է ծանոթություն հաստատել:
8. Բաց կանաչ-մարդատյացների և ցինիկների գույն:
Այս գույնը դուր է գալիս իշխող բնավորությամբ մարդկանց, որոնք ձգտում են իրենց կամքը թելադրել ուրիշներին, բայց ռիսկ չեն անում գործել` վախենալով ընկնել դժվարին կացության մեջ:
9. Վարդագույն-դա կյանքի և ամենայն շնչավորի գույնն է:
Սա խոսում է սիրելու և բարի լինելու անհրաժեշտության մասին: Նրանք, ում դուր է գալիս այս գույնը, հակված են անհանգստանալ ամենաչնչին առիթով: Պրագմատիկ մարդկանց այս գույնը նյարդայնացնում է:
10. Մանուշակագույն:
Խոսում է շատ բարձր հուզականության, զգայունության, բարձր հոգևոր հարստության և նրբանկատության մասին: Սա ներդաշնակ զարգացած մարդկանց գույնն է: Այս գույնը չեն տանում պարտքի զգացումով մարդիկ և նրանք, ովքեր ցանկանում են ապրել միայն ներկայով:
11. Կապույտ:
Քանի որ սա երկնքի գույնն է, ապա այն հաճախ կապում են մարդու հոգևոր վեհության և մաքրության հետ: Դրա նկատմամբ հակումը խոսում է համեստության և մելանքոլիայի մասին: Այսպիսի մարդուն պետք է հաճախ հանգստանալ, նա շատ արագ և հեշտ հոգնում է, նրա համար ծայրահեղ կարևոր է վստահությունն ինքն իր նկատմամբ և շրջապատի բարյացակամությունը: Նրանք, ովքեր այս գույնը չեն ընդունում, ցանկանում են ցուցադրել, որ աշխարհում ամեն ինչ իրենց ենթակա է: Բայց ըստ էության, նրանք անվստահ և փակ մարդիկ են: Այս գույնի նկատմամբ անտարբերությունը խոսում է զգացմունքների ոլորտում հայտնի թեթևամտության մասին` թաքնված քաղաքավարության դիմակի ետևում:
12. Կանաչ-բնության, բնականի, կյանքի, գարնան գույն:
Նա, ով նախընտրում է այս գույնը, վախենում է օտար ազդեցությունից, փնտրում է ինքնահաստատման միջոց, քանի որ դա նրա համար շատ կարևոր է: Իսկ նա, ով չի սիրում, վախենում է կենցաղային պրոբլեմներից, ճակատագրի անակնկալներից և ընդհանրապես բոլոր դժվարություններից:
Աղբյուր՝ 168.am