Կինը վերադառնում է գործուղումից: Տղան տեսնելով մորը միանգամից ասում է․
 — Մայրիկ, հայրիկը երեկ ինչ-որ կնոջ էր տուն բերել։ Նրանք խմեցին, հետո հայրիկը նրան տարավ ննջասենյակ ու․․․
 — Մի պատմիր շարունաությունը,—բղավեց մայրը։
Երբ հայրդ կվերադառնա կպատմես այն ամենը ինչ ինձ պատմեցիր։ Հասկացա՞ր։
Կինը հավաքեց բոլոր իրերը և նստեց սպասելով ամուսնուն։ Երբ ամուսինը տուն վերադարձավ նա միանգամից սկսեց վեճը։
— Բավական է, ես այլևս այսպես չեմ կարող։
 — Ի՞նչ է պատահել սիրելիս,— զարմացած հարցրեց ամուսինը։
— Հիմա մեր տղան կպատմի ողջ ճշմարտությունը։ Սկսիր որդիս։
 — Դեեե, հայրիկը երեկ երկոյան ինչ-որ կնոջ տուն բերեց։ Նրանք խմեցին, հետո հայրիկը նրան տարավ ննջարան ու․․․
— Դե շարունակիր,—ասաց մայրը։
— Ու հայրիկը արեց այդ կնոջ հետ այն ամենը, ինչ անում էր մայրիկը մեր հարևան Աշոտի հետ․ երբ հայրիկը գործուղման էր։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Jamanc.xohanoc.am

loading...