Ներկայումս գոյություն ունեն նիհարելու համար մեծ թվով բաղադրատոմսեր, որոնց մի մասը անգամ վտանգավոր է առողջության համար: Ձեզ ենք ներկայացնում կիտրոնաջրով  նիհարելու մի բաղադրատոմս, որի արդյունավետությունը ապացուցվել է 2008 թվականին իրականացված հետազոտության արդյունքում: Պարզվել է, որ  կիտրոնի մեջ առկա պոլիֆենոլներն օգնում են ազատվել ավելորդ կիլոգրամներից: Ընդ որում, միայն կիտրոնի հյութից բաղկացած դիետա խորհուրդ չի տրվում կիրառել:  Կիտրոնաջրի օգնությամբ հանարավոր է խուսափել նաև ջրազրկումից:

Այսպիսով, ինչպես կիտրոնաջուր խմել՝ նիհարելու համար
 
1-ին քայլ
 
Բաժակի մեջ տաք ջուր լցրեք ու  դրա մեջ ավելացրեք  1 ճ/գ թարմ քամած կիտրոնահյութ։ Մի բաժակ խմեք առավոտյան՝ սոված ժամանակ, մյուսը` քնելուց առաջ։ Կիտրոնահյութը ունի միզամուղ ազդեցություն, որը արդյունավետ է ազդում երիկամների ու լյարդի աշխատանքի վրա:
 
2-րդ քայլ
 
Քաղցր գազավորված ըմպելիքները կամ  բարձր կալորիականությամբ սուրճով կոկտեյլները փոխարինեք  կիտրոնաջրով: Օրգանիզմում ջրային  բալանսի պահպանումը շատ կարևոր է, իսկ այդ ըմպելիքների բաղադրության մեջ մտնող տարբեր տեսակի կոնսերվատները շատ վնասակար են օրգանիզմի համար:

3-րրդ քայլ

Վերցրեք մի շիշ, մեջը ջուր լցրեք, ավելացրեք վրան մի քանի կտոր կիտրոն ու թարմ անանուխ: Դրեք այն սառնարանում ամբողջ գիշեր:Առավոտյան  քամեք այն ու  օրվա ընթացքում  խմեք ջուրը:

4-րդ քայլ

Ամեն անգամ ուտելուց 15-ից 20 րոպե առաջ  խմեք մոտավորապես 240 մլ կիտրոնաջուր: Այն կօգնի ձեզ հագենալ ու կառավարել ախորժակը:

Զգուշացում.

Կիտրոնաջուրը խորհուրդ չի տրվում պահել 24 ժամից ավել, քանի որ այն կարող է ծանրաբեռնել ձեր օրգանիզմը:

Օգտակար խորհուրդ

Կարող եք սառեցնել կիտրոնաջուրը սառույցի համար նախատեսված հատուկ  կաղապարի մեջ ու այդ սառույցներից ավելացնել ձեր խմելու ջրի մեջ:

Աղբյուր՝ Med.Tert.am

loading...