Արագացված դիետան բավական ծանր է և կարող է օրգանիզմի համար վատ հետևանքներ ունենալ: 

Այս բրազիլական դիետան հնարավորություն է տալիս մինչև 12 կիլոգրամով նիհարելու 4 շաբաթում:

 

Մեկ շաբաթվա դիետիկ ճաշացանկը՝

Երկուշաբթի
Նախաճաշ՝ 1 նարինջ, 1 բանան, 1 բաժակ (240 մլ) նարնջի հյութ:
Լանչ՝ 1 բաժակ նարնջի հյութ, 1 տոստ:
Ճաշ՝ 100 գ խաշած ձուկ, 100 գ թարմ բանջարեղենով աղցան:
Հետճաշիկ՝ լանչի պես:
Ընթրիք՝ 1 բաժակ նարնջի հյութ, 1 կտոր հաց:

Երեքշաբթի
Նախաճաշ՝ 1 խաշած ձու (թերխաշ), 1 բաժակ խնձորի հյութ:
Լանչ՝ 1 տոստ, 1 բաժակ խնձորի հյութ:
Ճաշ՝ 100 գ խաշած միս, 2 խաշած կարտոֆիլ, 4 տերև հազար:
Հետճաշիկ՝ 200 գ խաշած ձուկ, 1 խաշած ձու, աղցան, ոլոռ (թարմ կամ պահածոհացված):
Ընթրիք՝ 1 բաժակ խնձորի հյութ, 1 տոստ:

Չորեքշաբթի
Նախաճաշ՝ 1 բաժակ անյուղ կաթ, 1 տոստ:
Լանչ՝ 100 գ պանիր:
Ճաշ՝ 100 գ բրինձ, 150 գ աղցան թարմ կաղամբով և 1 ճ/գ կիտրոնի հյութով, մաղադանոսով:
Հետճաշիկ՝ 100 գ խաշած միս, 1 խնձոր, 4 թերթ հազար:
Ընթրիք՝ 1 բաժակ խնձորի հյութ, 1 տոստ:
Հինգշաբթի
Նախաճաշ՝ 1 բաժակ անանասի հյութ, 60 գ անանաս:
Լանչ՝ 1 բաժակ անանասի հյութ, 1 տոստ:
Ճաշ՝ 100 գ խաշած միս, 1 կտոր պանիր, 1 նարինջ:
Հետճաշիկ՝ 2 խաշած կարտոֆիլ, 150 գ աղցան գազարով և բուսական յուղով:
Ընթրիք՝ 1 բաժակ անանասի հյութ, 1 տոստ:
Ուրբաթ
Նախաճաշ՝ 1 բաժակ խնձորի հյութ, 1 տոստ:
Լանչ՝ 1 խնձոր, 1 նարինջ:
Ճաշ՝ 150 գ Շոգեխաշած ձուկ, 2 փոքր խաշած գազար:
Հետճաշիկ՝ 1 ափսե բանջարեղենային ապուր / սնկով սպուր-պյուրե / ձկան ապուր, 1 կտոր հաց:
Ընթրիք՝ 1 բաժակ նարնջի հյութ, 1 տոստ:
Շաբաթ
Նախաճաշ՝ 1 բաժակ խնձորի հյութ, 1 տոստ:
Լանչ՝ 150 գ աղցան աղվեսագիով և բուսական յուղով:
Ճաշ՝ 1 ափսե բանջարեղենային ապուր / սնկով սպուր-պյուրե / ձկան ապուր, 1 կտոր հաց:
Հետճաշիկ՝ 100 գ տապակած սունկ, 100 գ թարմ բանջարեղենով աղցան:
Ընթրիք՝ 1 բաժակ խնձորի հյութ, 2 թխվածքաբլիթ:
Կիրակի
Նախաճաշ՝ 1 բանան, 1 ճյուղ խաղող:
Լանչ՝ 1 բաժակ խնձորի հյութ, 1 տոստ:
Ճաշ՝ 100 գ խաշած միս, 100 գ աղցան թարմ կաղամբով, կանաչ սոխով և կիտրոնի հյութով:
Հետճաշիկ՝ 1 ափսե բանջարեղենային ապուր / սնկով սպուր-պյուրե / ձկան ապուր, 100 գ մրգեր, 4 տերև հազար:
Ընթրիք՝ 1 բաժակ խնձորի հյութ, 2 չորացրած խուրմա:

Այս սննդակարգին կարելի է 2-4 շաբաթ հետևել, ոչ ավել:

Դիետայի վերջում ավելի շատ միրգ և բանջարեղեն կերեք՝ աստիճանաբար ավելացնելով սպիտակուցի քանակը սննդակարգում:

Նաև ցանկալի է դիետայի ընթացքում ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել:

Աղբյուր՝ Blognews.am

loading...