Բաղադրամասեր
- 300 գրամ խաշած հավ,
- 3 հատ ձու,
- 1 հատ սոխ,
- 80 գրամ պանիր,
- ½ բանկա պահածոյացված եգիպտացորեն,
- 100 գրամ մայոնեզ,
- կանաչ սոխ,
- աղ' ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Եփած հավը բաժանեք մասերի, տեղադրեք ափսեի մեջ, վրան լցրեք աղ և մայոնեզ: Խաշած ձուն անցկացրեք քերիչով, մի մասը ավելացրեք հավի մսի վրա' կրկին պատելով աղով և մայոնեզով: Հետո աղացած սոխը լցրեք եղածի վրա' նորից նույն գործողությունը կրկնելով' վրան լցնելով ձվի մյուս մասը և մայոնեզ: Այդ ամենի վրա լցրեք պանիրը' քերիչով անցկացրած: Աղցանը ձևավորեք եգիպտացորենի հատիկներով և կանաչ սոխով:
Աղբյուր՝ Xohanoc.am
loading...