Հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը ամուսնու` Ջիանի Օնչոյի հետ ամառային հանգիստն անցկացնում են Կալիֆոռնիա նահանգի Սանտա– Կատալինա կղզում։ Զույգը Ինստագրամում լուսանկարներ է հրապարակել հանգստից։
 
Հիշեցնենք, որ Գայանեն և Ջիանին ամուսնացել են ապրիլին։ Նրանք Հայաստանում փոքր խնջույք էին կազմակերպել, որից հետո մեկնել են ԱՄՆ։ Զույգն Ամերիկայում նույնպես շարունակել է ընկերների ու հարազատների հետ տոնել, որից հետո նրանք մեկնել են մեղրամսի։
 
Այս ընթացքում Գայանեն հաճախակի է լուսանկարներ հրապարակում համացանցում և կիսվում իր տպավորություններով և զգացումներով։
 

Աղբյուր՝ Life.tert.am

loading...