5 տարի շարունակ Մերսեդես Տելեմոնտեսը հրաժարվում էր բժշկի այցելել: Նա նույնիսկ չէր էլ կռահում, որ իր ձվարաններում հսկայական ուռուցք է աճում:

Երբ կնոջ 63 կգ քաշը դարձավ 125 կգ, դուստրն այնուամենայնիվ կարողացավ համոզել մորը գնալ բուժզննման: Այն, ինչ պարզեցին բժիշկները, երկար ժամանակ չէր տեղավորվում մասնագետների գլխում: Կնոջ մոտ ահռելի չափերի ուռուցք էր: 4 ժամ տևած վիրահատությունից հետո բժիշկները հեռացրեցին 60 կգ կշռող ուռուցքն ու կնոջը թեթևություն պարգևեցին:

- Վիրահատությունից հետո առաջին անգամ քայլելիս ինձ թվաց, թե ճախրում եմ օդում: Երբեք ինձ այսչափ թեթև չեմ զգացել,- անկեղծանում է Մերսեդեսը:

Աղբյուր՝ Blognews.am

loading...