Style.news.am-ը գրում է.
Նախնական փաղաքշանքը, կանանց մեծ մասի կարծիքով, պետք է ինտիմ մտերմության մոտ 30 տոկոսը կազմի։ Ընդ որում՝ իդեալական նախաբանի տեւողությունը կախված է աշխարհագրական առանձնահատկություններից։ Օրինակ՝ կրքոտ բրազիլուհիներին բավական է 15 տոկոսը, իսկ ճապոնուհիները 40 տոկոսի կարիք ունեն։
Սեռական ակտը միջինը 3-4 րոպե է տեւում։ Գեղեցիկ սեռի միջին վիճակագրական ներկայացուցչին օրգազմի հասնելու համար առնվազն 11 րոպե է պետք։ Իսկ դուք դեռ հարցնում եք, թե ինչո՞ւ են այդքան շատ կանայք նյարդային ու դյուրագրգիռ։

Մի քիչ կենդանական աշխարհից, որին մենք, ուզենք թե չուզենք, պատկանում ենք. որձ մկներն ընդամենը 1 վայրկյանում են որոշում, որ տվյալ էգն իրենց համապատասխանում է որպես սեռական օբյեկտ։ Իսկ տղամարդկանց դրա համար պետք է 2-3 վայրկյան, կանանց՝ 8։
Ըստ հարցումների՝ եվրոպացի ու ամերիկացի կանանց 25 տոկոսը կցանկանար ամբողջ կյանքում միայն մեկ տղամարդու հետ հարաբերություն ունենալ։ Մյուսները դա չափից ձանձրալի են համարում։

Սեքսոլոգները եւս մեկ անգամ համոզվել են, որ տղամարդիկ բազմասեր են։ Միայն 7 տոկոսն է կողմ ամբողջ կյանքում ընդամենը մեկ զուգընկերուհու հետ ինտիմ կապ ունենալուն։ Իսկ 25 տոկոսը հայտնել է, որ իրենց միակին գտնելուց հետո հավատարիմ կմնա նրան։
Սեռական ակտերի մեկ երրորդը միսիոներական դիրքով է տեղի ունենում, հաջորդ տեղում «դոգի սթայլ» դիրքն է, երրորդ տեղում՝ կողքի շրջված, տղամարդը՝ հետեւում։

Սթանդֆորդի համալսարանի հետազոտությունների համաձայն՝ կնոջ համար ամենագայթակղիչ հոտերը շոկոլադի, վանիլի, թարմ խմորեղենի ու վարունգի հոտերն են։ Այնպես որ, տղամարդի՛կ, եզրակացություններ արեք. թանկարժեք օծանելիքի փոխարեն պարզապես ձեր սիրելիի համար թարմ վարունգով աղցան պատրաստեք, ու անմոռանալի գիշերը երաշխավորված է։
 

loading...