Հայտնի է, որ տղամարդիկ աչքերով են սիրում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե կինը ցանկանում է գրավել տղամարդու ուշադրությունը, նրա հագին պետք է այնպիսի հագուստ լինի, որը մերկացնում է նրա մարմնի 40%-ը: Կարևոր է այնպիսի հագուստ ընտրել, որպեսզի ո՛չ չափազանց պահպանողական տեսք ունենալ, ո՛չ շատ վուլգար: Մարմինը շատ զգույշ է հարկավոր մերկացնել: Օրինակ՝ տոնակատարությունների համար հարկավոր չէ այնպիսի զգեստ ընտրել, որը միաժամանակ մերկացնում է թե՛ դեկոլտեի շրջանը, թե՛ ոտքերը:
Որոշ ուսումնասիրողներ հետևել են գիշերային ակումբում հանգստացող կանանց: Պարզվել է, որ այն կանայք, ովքեր բացել են իրենց մարմնի 40 տոկոսը, ավելի շատ են տղամարդկանց գրավել, քան նրանք, ում հագին ամբողջովին փակ զգեստներ կամ էլ, ընդհակառակը, չափազանց բաց հագուստներ են եղել: Տղամարդկանց կարծքիով՝ չափազանց բաց հագուստ կրող կանայք ընդունակ են դավաճանության:
Պարզվում է, որ ամռանը տղամարդուն դուր գալու շանսերն ավելի մեծ են, քան տարվա մյուս եղանակներին, երբ կանայք ավելի շատ հագուստ են կրում:
Աղբյուր՝ Blognews.am