Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը ներկա է գտնվել «International Champions Cup» ընկերական մրցաշարի` «Ռեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը և լուսանկարվել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:
Մխիթարյանն այդ լուսանկարը հրապարակել է «Instastory» բաժնում` գրելով.
«... և «Սիրունիկը»` հիշատակելով հոլիվուդյան դերասանուհու մասնակցությամբ հայտնի ֆիլմը:
Սանտա-Կլարայի «Լեվայս» մարզադաշտից լուսանկարներ է հրապարակել նաև անձամբ Ջուլիա Ռոբերտսը:
Հիշեցնենք` այդ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1։1 հաշվով, իսկ անգլիական ակումբը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով հաղթել էր՝ 2։1։ Հաջող հարվածներից առաջինն իրացրել էր հենց Մխիթարյանը.
Աղբյուր՝ Armsport.am
loading...