Վերջերս մի խոշոր չինական ավիաընկերություն փոխեց իր աշխատակիցների համազգեստը՝ այն որակապես նոր մակարդակի բարձրացնելով:
Հիմա բորտուղեկցորդուհիների համազգեստները սնդուսափայլ ամսագրերի կամ նորաձևության ցուցադրությունների մոդելների հագուստների են նման:
Hainan Airlines-ը համագործակցում է հագուստի դիզայներ Լոուրենս Սյուի հետ, ով Փարիզի Նորաձևության շաբաթում ներկայացրեց այս ընկերության աշխատակիցների համար համազգեստի իր մշակած հավաքածուն:

Նա ոգեշնչվել էր չինական ավանդական ցիպաո զգեստներից: Նրա կոստյումները համադրում են արևմտյան ոճի նորաձևության ժամանակակից միտումները և չինական ավանդական զարդանախշերը:
Իր նոր համազգեստով ընկերությունը ցույց է տալիս, որ բաց է բոլոր մշակույթների առաջ և հոգ է տանում իր բոլոր ուղևորների մասին:

Ավիաընկերությունն իր աշատակիցների համազգեստը վերջին անգամ 2010 թ. էր փոխել:
Ընկերությունը պատրաստվում է աշխատակիցներին նոր հագուստները բաժանել արդեն այս տարի:

loading...