Գիտեք արդյո՞ք, որ խիստ դիետաներն ու լարված մարզումները ստիպում են օրգանիզմին ավելի ինտենսիվ կերպով կուտակել ճարպերը: Շատ հնարավոր է, որ նիհարելու անհաջող փորձերը պայմանավորված են հորմոնալ խանգարումներով, քանի որ բջիջների մակարդակով հենց հորմոններն են կարգավորում ճարպերի այրումը, ուստի որոշ հորմոնների ազդեցությունը վերահսկելով՝ հնարավոր կլինի կանխել և կարգավորել ճարպերի կուտակման գործընթացը:

 

Ո՞ր խանգարումներ են հանգեցնում հորմոնների պատճառով քաշի ավելացմանը

 

Հորմոնները վրեահսկում են մեր ախորժակը, նպաստում (կամ վնասում) նյութափոխանակության բարելավմանը: Նրանք են որոշում՝ կուտակե՞լ ճարպերը, թե՞ այրել:

 

Հարկ է հիշել, որ ճարպային կուտակումներ են առաջանում, եթե.

 

1.      օրգանիզմում բարձր է ինսուլինի մակարդակը,

 

2.      օրգանիզմում բարձր է հիդրոկորտիզոնի մակարդակը,

 

3.      օրգանիզմում բարձր է տրիյոդթիրոնինի (Т3) մակարդակը:

 

Գիտնականները պարզել են, որ կանանց ճարպային բջիջները 9 անգամ ավելի «խելացի» են քան տղամարդկանցը, այդ իսկ պատճառով՝ կանայք շատ ավելի դժվարությամբ են ազատվում ավելորդ քաշից:

 

3 արդյունավետ ռազմավարություն՝ հորմոնների պատճառով ձեռք բերված ավելորդ քաշից ազատվելու համար

 

Հորմոնների պատճառով ձեռք բերած ավելորդ քաշից ազատվելու համար անհրաժեշտ չեն խիստ դիետաներ կամ ինտենսիվ վարժություններ. խնդիրը ճարպերն այրող ու դրանց կուտակումը կանխող հորմոններն ակտիվացնելու մեջ է: Միայն այս կերպ հնարավոր կլինի ազատվել որովայնի, ազդրերի և թևերի ճարպաշերտերից:

 

Հորմոնների պատճառով ձեռք բերած ավելորդ քաշը նվազեցնելու համար անհրաժեշտ է.

 

· խուսափել սննդային սխալ համադրություններից,

 

· ընտրել ճիշտ վարժություններ,

 

· հետևել ավելորդ քաշից ազատվելու համար նախատեսված հատուկ սննդակարգի:

 

Ավելորդ քաշից ազատվելու համար հարկավոր է խուսափել սննդային սխալ համադրություններից

 

Հորմոնների պատճառով ձեռք բերած ավելորդ քաշից ազատվելու համար անհրաժեշտ է խուսափել սննդամթերքների սխալ համադրումից: Annals of Internal Medicine հրատարակությունը հրապարակե է 24-շաբաթյա մի հետազոտության արդյունքներ, համաձայն որոնց՝ ածխաջրերի օգտագործումը սահմանափակելը արագացնում է քաշի կորուստը, իջեցնում է ավիշում ճարպերի մակարդակը և բարձրացնում է բարձր խտության լիպոպրոտեինների խոլեստերոլի մակարդակը ավելի շատ, քան ճարպերի սահմանափակումը:

 

Մեկ այլ հետազոտություն էլ ցույց է տվել, որ ածխաջրերի քանակի քչացումը թույլ է տալիս 2,2 անգամ շատ քաշ կորցնել, քան ճարպերի գործածությունը նվազագույնի հասցնելը, ուստի նախընտրելի է հետևել ածխաջրերի ցածր քանակությամբ սննդակարգի և չհրաժարվել ճարպերից: Երբ բջիջները սկսեն աշխատել ճարպերն այրելու ռեժիմով, ավելորդ քաշի կորուստը շատ ավելի նկատելի կդառնա:

 

Ոչ բոլոր վարժություններ են օգնում ազատվել հորմոնների պատճառով առաջացած ավելորդ քաշից

 

Կարդիոմարզումների կարևորության ու օգտակարության մասին խոսում են ոչ միայն ֆիտնես-մարզիչները, այլև բժիշկները, սակայն վարժությունների այս տեսակը չի նպաստում ճարպերի այրմանը և հանգեցնում են սթրեսային հորմոնների (հատկապես՝ հիդրոկորտիզոնի) մակարդակի բարձրացմանը:

 

Մետաբոլիկ ուժային մարզումները ճնշում են քաշի ավելացման հորմոնը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկարարտև մարզումներն ավելի շատ վնաս են հասցնում, քան օգուտ, հատկապես՝ շաքարային դիաբետի, մետաբոլիկ համախտանիշի և հիպոթիրիոզի դեպքում:

 

Եթե երկարատև կարդիոմարզումները փոխարինել 20 րոպե տևողությամբ ինտանսիվ մետաբոլիկ վարժություններով, ապա հնարավոր կլինի ակտիվացնել ճարպերն այրող 3 հիմնական հորմոն:

 

Ոչ բոլոր դիետաներն են օգնում ազատվել հորմոնների պատճառով առաջացած ավելորդ քաշից

 

Մի կողմից՝ ենթադրությունը, որ ճարպերի գործածումը հանգեցնում է նաև դրանց կոտակումների, բնականաբար ճիշտ է, սակայն մյուս կողմից՝ բացարձակապես սխալ: Գոյություն ունի վարժությունների, ամենօրյա գործունեության, նյութափոխանակության գործընթացների համար բավարար էներգիա ստանալու 2 տարբերակ՝ ճարպեր կամ ածխաջրեր: Հենց այս միկրոտարրերն են մեր էներգիայի աղբյուրը: Նույնիսկ սպիտակուցային սնունդը օրգանիզմը նյութափոխանակության ընթացքում վերածում է գլյուկոզայի (ածխաջուր): Սա է պատճառը, որ ճարպերի քիչ քանակության դեպքում մարդը ստիպված կլինի շատ ածխաջրեր օգտագործել՝ էներգիա ստանալու համար, կամ օրգանիզմը կսկսի օգտագործել սպիտակուցները, ինչը կհանգեցնի մկանային զանգվածի կորստի և դանդաղ նյութափոխանակության:

 

Հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգում ածխաջրերի փոխարեն ճարպերի օգտագործումը հանգեցնում է ճարպերը կուտակող հորմոնների ճնշմանը, ուստի ճիշտ քանակությամբ ածխաջրերի, ճարպերի ու սպիտակուցների օգտագործումը կօգնի նվազեցնել ավելորդ քաշը:

 

Ելնելով վերոնշյալից՝ կարելի է եզրակացնել, որ հորմոնների պատճառով ձեռք բերված ավելորդ քաշից կարելի է ազատվել ճիշտ սննդակարգի և վարժությունների շնորհիվ: Բացի այդ, հարկ է նշել, որ սննդակարգի ու ֆիզիկական ակտիվության ընտրության անհատական մոտեցումը անցանկալի ճարպային կուտակումներից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը կլինի:

Աղբյուր՝ Med.tert.am

loading...