Երեկ միջազգային մամուլը հեղեղվել էր լուրերով այն մասին, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երրորդ անգամ ծնող են դառնալու: Զույգն օգտվել է փոխնակ մոր ծառայություններից: Երեխան ծնվելու է 2018 թվականի հունվարին: Հայտնի է, որ երեխայի փոխնակ մայրը 20-ամյա աղջիկ է, հղիության երրորդ ամսում է: Մեկ ամիս առաջ հաղորդվել էր, որ Քանյեն ու Քիմը որոշել են երրորդ երեխան ունենալ, ինչի համար փոխնակ մորը 45.000 դոլար են վճարել:
Այս լուրերից հետո Քիմն առաջին անգամ հանրությանն է ներկայացել:

 

The Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի 36-ամյա աստղին ուղեկցել է քույրը՝ Քլոեն:

Քիմը կրկին ներկայացել է ամուսնու՝ Yeezus շարքից կոշիկով:

Չգիտես ինչու՝ հայուհին շոգին բաճկոն է հագել:
Պապարացիները չեն կարողացել պարզել, թե ուր են գնացել քույրերը:

 

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Raak-ի

NEWS.am STYLE

loading...