Շատերն են ծանոթ խռմփոցին և դրա տհաճ հետևանքներին:
Հատկապես ծանր է, երբ խռմփացնում է սիրելի մարդը, ում մեղեդային խռմփոցի պատճառով չես կարողանում կարգին քնել:
Իմացիր, թե ինչպես օգնել հարազատ մարդուն ազատվել խռմփոցից:
Խռմփոցից ազատվելու 7 միջոց
1. Քնել կողքի վրա, քանի որ մեջքի վրա քնելը խթանում է խռմփոցը: Երբ մարդը քնած է մեջքի վրա, կոկորդի մկանները թուլանում են, և լեզուն փակում է ըմպանը: Թոքեր ավելի քիչ օդ է լցվում, և բերանի խոռոչում գտնվող օրգանները սկսում են թրթռալ, ուստի առաջանում է խռմփոց:
2. Վերացնել կոկորդի հետ խնդիրները: Հաճախ խռմփոցն առաջանում է ԼՕՌ-օրգանների հետ խնդիրների պատճառով՝ փափուկ քիմքի բորբոքում, քթըմպանի բորբոքում, գայմորիտ և այլն:
3. Աշխատել թողնել ծխելը: Ծխելն առաջացնում է շնչափողի և ըմպանի խրոնիկ բորբոքում: Բացի այդ՝ թուլացնում է մկանների տոնուսն` առաջացնելով խռմփոց:
4. Օգտագործել քթի կաթիլներ քնելուց առաջ: Անոթները լայնացնող կաթիլները կօգնեն նվազեցնել ԼՕՌ-օրգանների այտուցվածությունը և ազատվել խռմփոցից: Նույն կերպ կօգնի ծովի աղով քիթը լվանալը:
5. Ողողել կոկորդը քնելուց առաջ: Դրա համար հարմար են ամենաավանդական ողողումները, որոնք կիրառում են կոկորդի բորբոքման ժամանակ: Օրինակ` սոդայով, երիցուկով, աղով և էվկալիպտով լուծույթները:
6. Քնելուց 6 ժամ առաջ ոգելից խմիչք չօգտագործել: Հաճախ ալկոհոլային խմիչքներն առաջացնում են խռմփոց:
7. Օգտագործել քթի շերտիկներ: Դրանք վաճառվում են բոլոր դեղատներում և թույլ չեն տալիս խռմփացնել:
Աղբյուր՝ Blognews.am