Ցանկացած մարդ ունի երազանքներ ու ձգտումներ և բոլորս էլ ձգտում ենք հասնել դրանց իրագործմանը:  Պատկերացրեք, որ կախարդական լճի ափին եք, որտեղ ոսկե ձկնիկներ կան և պատրաստ են լսել ու իրականացնել ձեր երազանքը…

 

Ձկնիկ №1

Ոսկե ձկնիկը ուշադիր լսեց ձեր ցանկությունը, սակայն այդքան զորեղ չէ այն իրականացնելու համար, բայց քանի որ դուք բարի եք ու լավ մարդ, նա ամեն դեպքում կփորձի օգտակար լինել: Ձեր ցանկությունը կիրականանա անսպասելի, բայց շուտով:

Ձկնիկ №2

Ոսկե ձկնիկը լսեց ձեր երազանքը ու թափահարեց պոչով: Այն կիրականանա, սակայն ժամանակ է պետք, իսկ եթե ցանկանում եք արագ հասնել երազանքի իրականացմանը, ապա պետք է ջանք գործադրեք: Ի վերջո ձկնիկները ամենակարող չեն:

Ձկնիկ №3

Այս ձկնիկը հասարակ ձկնիկ չէ, քանի որ նրանում մեծ ուժ կա թաքնված: Ձեր երազանքը շուտով կիրականանա, բացի այդ սպասեք մեծ փոփոխության ձեր տանը:

Ձկնիկ №4

Այս ձկնիկը ձեզ հուշում է, որ դուք կյանքում շատ բան ունեք, սակայն չեք գնահատում ձեր ունեցածը: Ձկնիկը կիրականացնի ձեր երազանքը, սակայն մասնակիորեն: Մնացածը դուք ինքներդ պետք է իրականացնեք, իսկ ձկնիկը ձեզ կպարգևատրի գործադրած ջանքերի համար:

loading...