Հայ հայտնիները տարբեր նախասիրություններ ունեն, երբ խոսքը վերաբերում է համացանց լուսանկարներ ներբեռնելուն: Ոմանք ամեն օր մարզասրահից են լուսանկար ներբեռնում, ոմանք պարտադիր իրենց հետևորդներին են ներկայացնում ամենօրյա ուտելիքը, որով սնվում են, իսկ ահա Սոնա Շահգելդյանն էլ սիրում է հարսնացուների հետ լուսանկարներ ներբեռնել համացանց: Բանն այն է, որ Սոնային հաճախ են հրավիրում հարսանիքների՝ իր հանրահայտ «Հարսի շոր» երգը երգելու: Երգը երգչուհին կատարում է, երբ նորահարսներին քավորկանայք հագցնում են հարսանեկան զգեստը, իսկ հետո երգչուհին ամեն անգամ լուսանկարվում ու համացանցում է տեղադրում այդ լուսանկարները: Հատկանշականն այն է, որ այս երգը Սոնայի համար դարձել է մինի-բիզնես: Երգչուհին էլ չի թաքցնում, որ այս երգը վերջին շրջանում դարձել է նրա եկամուտի հիմնական աղբյուրը: Ավելին՝ երգի յութուբյան հղման մեջ անգամ կոնտակտներ են վերջերս ավելացել, ինչն ապացուցում է, որ «Հարսի շորը» ոչ թե զուտ երգ է, այլ կոմերցիոն նախագիծ: Դե իսկ հարսնացուների հետ լուսանկարների տեղադրումն էլ բիզնեսի օրենքների տրամաբանական շարքից է՝ ապացուցիր, որ ունես շատ պահանջարկ, և այն էլ ավելի կաճի...
Աղբյուր՝ Blognews.am