BlogNews-ը գրում է.
Քիչ կամ անորակ քունն առողջական լուրջ խնդիրներ կարող է առաջացնել ցանկացած մարդու մոտ։ Վատ քնելուց հետո բոլոր մարդիկ նյարդայնանում են, աշխատանքը ձանձրացնում է, իսկ ապագան անհետաքրքիր է թվում։ Իսկ վատ քնելու պատճառն էլ ողնաշարի լարվածությունն է, որն ավելանում է սթրեսի և համակարգչի առաջ ժամեր շարունակ աշխատելու հետևանքով։ Հենց այդ պատճառով է, որ մենք ժամերով չենք կարողանում քնել։
BlogNews-ը հավաքել է մի քանի պարզ և արդյունավետ հնարքներ, որոնք հնարավորություն կտան թուլացնել ողնաշարի մկանները, նվազեցնել լարվածությունը և մանկան պես հանգիստ քնել։ Դուք կարող եք անել այդ հնարքները հենց անկողնում։
Քամու դիրք
Պաուանմուկտասանան կամ քամու դիրքը նվազեցնում է ամբողջ մեջքի լարվածությունը ընդամենը մեկ րոպեում։ Յոգայի այս դիրքը կարելի է անել նաև առավոտյան՝ արթնանալուց անմիջապես հետո։
Ոտքերը պատին հենած դիրք
Այդ դիրքը հանգստացնում է ոտքերն ու մեջքը, բացում է կրծքավանդակը և թոքերը հագեցնում է թթվածնով, ինչն օգնում է ավելի լավ քնել։
Ալիքի դիրք/վարժանք
Այս վարժանքն էլ ավելի է հանգստացնում ողնաշարը՝ հասնելով ամենախորը մկաններին։ Այն բաղկացած է երկու փուլից, որոնք հավասարապես կարևոր են լավ արդյունք ստանալու համար։
Շավասանա
Այս դիրքում պետք է պառկել և խորը շունչ քաշել։ 20 խորը շունչը բավական կլինի լիարժեք լիցքաթափվելու համար։