Budetezdorovy.ru-ն գրում է, որ գիշերային քրտնարտադրությունը բավական տարածված երևույթ է, որը կարող է վկայել նաև առողջության հետ կապված լուրջ խնդիրների առկայության մասին։ 1. Էստրոգեն։ Կանանց շրջանում գիշերային քրտնարտադրության հիմնական պատճառներից մեկն էստրոգենի ցածր կամ տատանվող քանակն է։ Սա կարող է առաջանալ ծննդաբերությունից հետո կամ հակաբեղմնավորիչների օգտագործման արդյունքում, դաշտանադադարից առաջ և դրա ընթացքում։ Այս բոլոր վիճակներում էստրոգենի մակարդակը տարբեր է, ինչը հանգեցնում է թեթև կամ առատ քրտնարտադրության։ Սա ճնշում է գործադրում մակերիկամների վրա, ինչը հանգեցնում է հոգնածության, դեպրեսիայի, քաշի ավելացման։ 2. Որոշակի նյութեր։ Ըստ որոշ հետազոտությունների՝ հակադեպրեսանտներ օգտագործող մարդկանց 22 տոկոսը գիշերային քրտնարտադրության խնդիրներ ունի։ Պատճառներից մեկը կարող է լինել նաև արյան մեջ շաքարի քիչ քանակը։ Շաքարային դիաբետով տառապող անձինք, ովքեր դեղամիջոցներ են օգտագործում, ևս կարող են գիշերային քրտնարտադրություն ունենալ։ 3. Հիպերհիդրոզ։ Այս դեպքում օրգանիզմը մեծ քանակով քրտինք է արտադրում՝ առանց ակնհայտ պատճառի։ Եթե խնդիրը կապված է դրա հետ, մարդիկ հիմնականում քրտնում են մարմնի որոշակի հատվածում, իսկ մյուս հատվածները չոր են մնում։ Հիմնականում խոսքը ձեռքերի, ոտքերի կամ գլխի մասին է։