Tert.am Life-ը գրում է.

Ֆելիքս Խաչատրյանը դուրս է գալիս կուլիսից. տևական դադարից հետո 3.33 խումբը կրկին համերգ ունեցավ «Կամի» ակումբում։ Այս համերգն ազդարարում էր Ֆելիքս Խաչատրյանի վերադարձը։ Թեև 3.33–ը երբեք դադար չի առել` նորությունների երբեմն ավելի ակտիվ, երբեմն ավելի պասիվ փուլերով, համերգային առումով Ֆելիքսը տևական ժամանակ լուռ էր։

«Դուրս ենք գալիս կուլիսից» խորագրով համերգը խորհրդանշական էր. Ֆելիքսը վերադառնում է ոչ միայն  բեմ, այլև հեռուստատեսություն։ Tert.am Life–ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր պահերը։ 3.33-ի հանդիսատեսի շարքերում խմբի հավատարիմ երկրպագուներն էին, այդ թվում մի շարք հայտնիներ` Սոս Ջանիբեկյանն ու ընկերուհին` Մադոննան, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Հովհաննես Ազոյանը` Հովոն, Վարշամ Գևորգյանը, Դիանա Մալենկոն, Արման Նշանյանն ու կինը` Վիկան, և այլք։

Վերջին ամիսներին 3.33–ը մեկը մյուսի հետևից նոր երգեր էր թողարկում։ Համերգի ժամանակ հիմնականում հնչեցին նոր երգերը, սակայն կան երգեր, առանց որոնց անհնար է պատկերացնել խմբի համերգը։ Այսպիսիներից մեկը «Տիկնիկներն» է, որի ժամանակ Նազենի Հովհաննիսյանը Ֆեյսբուքում ուղիղ եթեր ապահովեց Ֆելիքսի համերգից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

loading...