BlogNews-ը գրում է.
Մարդուն ավելի մոտիկից ճանաչելու համար բավական է ընդամենը հետևել նրա պահվածքին։ Միմիկաների, կազմվածքի և շարժումների միջոցով կարելի է շատ բան իմանալ տվյալ մարդու ներաշխարհի մասին և հեշտությամբ լեզու գտնել նրա հետ։
Այսօր BlogNews-ն առաջարկում է անցնել պարզ թեստ, որում պարզապես պետք է բռունցը հավաքել և ընտրել Ձեր բռունցքի ձևին առավել նման տարբերակը։
1. Բութ մատը վերևից
2. Բութ մատը բռունցքում
3. Բութ մատը կողքից
4. Բութ մատը դեպի վեր
Ո՞րն է առավել նման Ձեր բռունցքին
1. Բութ մատը վերևից
Դուք, ամենայն հավանականությամբ, չափազանց էներգետիկ մարդ եք։ Մշտապես նոր գիտելիքներ և էմոցիաներ եք փնտրում։ Հանգիստ պառկելը և անգործ մնալը Ձեզ համար չէ։ Դուք բարեգործ մարդ եք, ով մշտապես կօգնի դիմացինին առանց հետին մտքերի։
2. Բութ մատը բռունցքում
Դուք սրամիտ մարդ եք, սակայն դժվար եք հարմարվում նոր մարդկանց։ Շրջապատի մարդիկ կարող են մտածել, որ դուք լռակյաց և մելամաղձոտ մարդ եք, սակայն եթե ավելի մոտ ճանաչեն Ձեզ, կհասկանան, որ դուք նուրբ անհատականություն ունեք։ Դուք կարողանում եք հստակ տեսնել ցանկացած խնդրի պատճառը և գտնել դրա լուծման լավագույն տարբերակները։
3. Բութ մատը կողքից
Դուք ապրում եք «Յուրաքանչյուրն ընտրում է իր ճանապարհը» կարգախոսով։ Դուք պրակտիկ և չափազանց լուրջ ռեալիստ եք, ով ամուր կանգնած է ոտքերի վրա և գիտի իր արժեքը։ Սակայն խիզախ որոշումներ կայացնելը Ձեզ համար բարդ է, քանի որ ամենից շատ դուք վախենում եք ձախողումից։
4. Բութ մատը դեպի վեր
Դուք համեստ մարդ եք, սակայն շատ բան գիտեք և բազմակողմանի զարգացած եք։ Դուք շատ աշխատասեր եք և միշտ հասնում եք Ձեր նպատակներին։ Դուք սովորելու անկրկնելի ունակություն ունեք, սակայն միշտ փորձում եք սովորել ամեն ինչ և դա անել միաժամանակ։ Շրջապատի մարդիկ մշտապես հաշվի են նստում Ձեր կարծիքի հետ և խորհուրդներ են հարցնում։