Ամերիկացի բժիշկ Ջոն Քրիստոֆերը բուսական ծագման դեղամիջոցների մասնագետ է: Նա պնդում է, որ մաղադանոսը հիանալի կջոց է միզարձակության խնդիրների, երիկամների հիվանդությունների դեմ և ունի հակաքաղցկեղային ազդեցություն:

Որպես դեղամիջոց կարելի է օգտագործել մաղադանոսի թե՛ արմատները, թե՛ թերթիկները: Կա նաև բաղադրատոմս, որն օգնում է ազատվել ավելորդ քաշից:


Բաղադրիչներ

1 լիտր ջուր
5 թեյի գդալ չորացրած մաղադանոս
Պատրաստման եղանակը

Կտրատեք թարմ մաղադանոսը
Կաթսայիմեջ եռացրեք 1 լիտր ջուր
Ջուրը եռալուց հետո կաթսան վերցրեք կրակի վրայից և ավելացրեք մաղադանոսը
Թողեք այդ վիճակում 15-20 րոպե
Թուրմը կարող եք խմել թե՛ տաք, թե՛ սառը վիճակում, ջերմաստիճանը նշանակություն չունի: Ընդ որում՝ ըստ ցանկության կարող եք ավելացնել կիտրոնի հյութ: Այն հարկավոր է ընդունել ուտելուց 20 րոպե առաջ՝ 250 մլ:

Կուրսի տևողությունը 2 շաբաթ է, որից հետո պետք է ընդմիջել 1 ամսով: Սա շատ արդյունավետ միջոց է, բայցևայնպես, փորձեք զուգահեռ քիչ կալորիականության սնունդ ընդունել:

Աղբյուր՝ ArmDay.am

loading...