Գաղտնիք չէ, որ տարիների ընթացքում մարդկանց մազերը ճերմակում են: Բրիտանացի գիտնականները ստեղծել են դեղ, որը վերականգնում է մարդու մազերի բնական գույնը:
Գիտնականները կարողացել են լաբորատոր պայմաններում ճերմակ մազերին վերադարձնել իրենց սկզբնական գույնը: Նմուշները, որոնց վրա կատարվել են ուսումնասիրությունները, վերցված են եղել 46-65 տարեկան կանանցից:
Առաջին դրական արդյունքները գիտնականներն արդեն ստացել են: Ապագայում մաշկաբանները հույս ունեն ստեղծված դեղին հաղորդել շամպունի ձև, որը մազերի ներկին հավասար կկարողանար պայքարել մազերի գույնի համար:
Աղբյուր՝ Orer.news
loading...