Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը չի դադարում սկանդալների կենտրոնում հայտնվել։ Այժմ նրան դատի են տվել սմարթֆոնի լուսարձակող պատյան օգտագործելու համար։

TMZ-ն գրում է, որ Հուշմանդ Հարունին Քիմի Kimsaprincess, Inc ընկերությունից 100մլն դոլար է պահանջում։ Նա հայտնել է դատարանին, որ 2013 թվականին այդպիսի լուսարձակով պատյաններ է պատրաստել Snaplight ընկերության համար, որն այժմ ֆինանսական լուրջ խնդիրներ ունի Քիմի պատճառով, իսկ 100մլն դոլարը կարող է լուծել այդ խնդիրները։

Չնայած այս ամենին, Քիմը շարունակում է սոցիալական ցանցերում ակտիվորեն գովազդել իր ընկերության նոր արտադրանքը։

loading...