Healthylifetricks.com-ը հեշտ և արդյունավետ դիետայի տարբերակ է ներկայացրել, որը կօգնի մեկ շաբաթում 4.5 կգ կորցնել: Այն հագեցած է օգտակար բաղադրիչներով և արագ ու արդյունավետ է:
Նախաճաշ
Առաջին հերթին՝ մեկ բաժակ սառը ջուր խմեք` կիտրոնի հյութի հետ խառնած, սոված ստամոքսին` տոքսինները վերացնելու համար: Կես ժամ  հետո  պետք է ուտել երկու խնձոր կամ երկու նարինջ: Կարելի է ավելացնել նաև մեկ բուռ ընկույզ, նուշ կամ պնդուկ, որոնք շատ օգտակար հակաօքսիդանտներ են պարունակում և մաքրում են օրգանիզմն ազատ ռադիկալներից:
Լանչ
Կարելի է  հավի կամ հորթի խաշած միս օգտագործել և մեկ բաժակ յոգուրտ ուտել:
Նախաճաշիկ
Թեթև սեզոնային աղցան` ձիթապտղով և շատ քիչ աղով:
Ճաշ
Ճաշել պետք է 18:00-ից առաջ: Կարելի է ուտել երկու պինդ  եփած ձու, վարունգով աղցան: 18:00-ից հետո պետք չէ ոչինչ ուտել: Մեկ լիտր կանաչ թեյ պատրաստեք (4 թեյի տոպրակով), որը պետք է խմել մինչև քնելու ժամը: Այս սնդդակարգը անհրաժեշտ է պահպանել 10 օր կամ մեկ շաբաթ` կախված այն քաշից, որ ցանկանում եք կորցնել: Այն կօգնի 7 օրում  կորցնել մինչև 4.5 կգ:

Աղբյուր՝ Med.tert.am

loading...