Տարիքն իր հետ մի քանի կողմնակի ազդեցություններ է բերում, սակայն դրանցից ամենատհաճն արտաքին փոփոխություններն են: Տարիներն անցնում են, և դեմքի վրա սկսում են ի հայտ գալ կնճիռներ, մաշկը կորցնում է իր էլաստիկությունն ու ձգությունը, սկսվում է կախվել: Ծերության առաջին նշաններն առավել արտահայտիչ են աչքերի հատվածում:
Աչքերը սկսում են այտուցված երևալ, ի հայտ են գալիս շրջանակներ, ինչը մեզ ավելի է մեծացնում, քան իրականում կանք: Բացի այդ, վատ սովորությունները, օրինակ՝ ծխելն ու խմելը, նույնպես կարող են հանգեցնել անժամանակ ծերացման: Իհարկե, ժառանգականությունը նույնպես մեծ նշանակություն ունի:
Ձեզ ենք ներկայացնում մի պարզ դիմակ, որը կօգնի վերականգնել կոպերի գեղեցիկ տեսքն ու վերացնել կախվածությունը:
Բաղադրություն
1 ձվի սպիտակուց
1 կտոր բամբակ
Նախ՝ մաքրեք կոպերը դիմահարդարումից:
Ապա առանձնացրեք ձվի դեղնուցն ու սպիտակուցը: Ձեզ անհրաժեշտ է միայն սպիտակուցը:
Բամբակը թրջեք սպիտակուցի մեջ, աչքը փակեք և սպիտակուցը զգուշորեն քսեք կոպերին:
Աչքը պետք է փակ պահել, քանի դեռ սպիտակուցը չի չորացել:
Շաբաթական 1-2 անգամ կրկնեք պրոցեդուրան:
Աղբյուր՝ ArmDay.am