Գեղեցիկ տեսք ունենալը ցանկացած աղջկա և կնոջ երազանքն է, սակայն միշտ չէ, որ հնարավոր է լինում հասնել այն արդյունքին, որին ձգտում էիք։

Դրա դեմ պայքարի համար BlogNews-ը Ձեզ է ներկայացնում գեղեցկության 5 գաղտնիք, որոնց օգնությամբ դուք կկարողանաք անթերի տեսք ունենալ։

Հարթ ոտքեր

 

Շաքարավազը մազահեռացման լավագույն միջոցն է, քանի որ այն ցավոտ չէ, չի գրգռում մաշկը և գրեթե բացառում է ներաճած մազերի հավանականությունը։ Խառնել 1/4 բաժակ կիտրոնի հյութը, 2 բաժակ շաքարավազը և 1/4 բաժակ ջուրը։ Տաքացրեք ստացվածը թույլ կրակի վրա, մինչև դա ոսկեգույն դառնա, և քսեք ոտքերին՝ մազերի աճի հակառակ ուղղությամբ։ Հետո կտրուկ հեռացրեք քսուքը։

Սև կետերից ազատվելու միջոց

 

Եթե արդեն հոգնել եք քթի և ծնոտի շրջանում առաջացող սև կետերից, ապա օգտագործեք այս պարզ միջոցը. խառնեք 1 ճ/գ գոլ ջուրը, 1 ճ/գ ալյուրը և 1 ճ/գ մեղրը։ Բամբակը մտցրեք ստացվածի մեջ և դրեք մաշկի վրա։ Հեռացրեք բամբակը 10-15 րոպե անց։

Գեղեցիկ թևատակերի համար

 

Դուք կարող եք ավելի բաց դարձնել թևատակերի մաշկի գույնը՝ օգտագործելով հում կարտոֆիլ։ Պարզապես մանրացրեք այն և դրեք թևի տակ մոտ 30 րոպեով։

Փափուկ կրունկների համար

 

Կրունկները մշտապես փափուկ պահելու համար օգատագործեք հետևյալ լուծույթը. վերցրեք 1/2 բաժակ սոդա, 2 բաժակ գոլ ջուր և 1 բաժակ քացախ։ Խառնեք այդ ամենը և ոտքերը դրեք այդ լուծույթի մեջ 15-20 րոպեով։ Հետո չորացրեք ոտքերը և օգտագործեք Ձեր նախըտնրած խոնավեցնող/սնուցող քսուքը։

Ամուր կրծքեր

Եթե ցանկանում եք պահպանել կրծքերի ձևն ու ամրությունը, ապա ամեն օր՝ քնելուց առաջ, Վազելին քսեք դրանց վրա։ Ընդամենը 2 շաբաթ անց դուք կնկատեք, որ մաշկն ավելի էլաստիկ և խոնավ է դարձել, իսկ կուրծքն՝ ավելի ամուր։

loading...