Հետազոտողներն իրենց կատարած փորձերի արդյունքում ապացուցել են, որ թոքերի վրա ծխելու բացասական ազդեցությունը նվազեցնել կարելի է ծխողի սննդակարգում գազարի ներառման օգնությամբ։
Ծխախոտի ազդեցության տակ թոքերում ձևավորվում են ազատ ռադիկալներ։ Գազարը հարուստ է Е և բետա-կարոտին վիտամիններով, որոնք հակազդում են ազատ ռադիկալներին։ Գազարն, այդ առումով, օգտակար է նաև չծխող մարդկանց համար, քանի որ օդում աղտոտող մասնիկները նույնպես հանգեցնում են ազատ ռադիկալների ձևավորման, իսկ ծխողների թոքերը ստանում են կրկնակի ծանրաբեռնվածություն։
Պետք չէ մոռանալ, որ քաղցկեղից և սրտանոթային հիվանդություններից գազարը ծխողներին չի կարող պաշտպանել։
Աղբյուր՝ Orer.news
loading...