Խոյ
Խոյ տղամարդիկ շատ սեքսուալ են, սակայն ռոմանտիկայի կարիք նույնպես ունենում են: Պատահական կապերը նրանց համար չեն, նրանք պետք է լավ ճանաչեն այն կնոջն, ում հետ ցանկանում են մոտիկ հարաբերություններ հիմնել: Սակայն Խոյերը պարզապես ի վիճակի են հանգիստ անցնել գեղեցիկ կնոջ կողքով, ուստի եթե ձեզ դրսում պատահական մի անցորդ կոմպլիմենտ անի, ապա 95% հավանականությամբ կարելի է ասել, որ դա Խոյ է: Սա պարզապես բնածին բնազդ է, նրանց համար չափազանց է ֆիզիկական գրավչությունը: Դրա հետ մեկտեղ Խոյերը չեն կարողանում դիմադրել սուր ինտելեկտին: Նրա ուշադրությունը գրավելու համար պարտադիր չէ ֆոտոմոդել լինել, սակայն ինչ-որ հետաքրքիր և աչքի ընկնող բան ձեր մեջ պետք է առկա լինի: Խոյ տղամարդիկ ունեն նուրբ, քնքուշ և սեքսուալ զուգընկերոջ կարիք: Նրանց համար ինտիմ հարաբերությունները չափազանց կարևոր են: Խոյերին հարկավոր է նրանց նման մեկը, ով նույնպես էքստրիմի սիրահար կլինի:
Ցուլ
Ցլերին հարկավոր է զուգընկեր, որը նրանց թույլ կտա դոմինանտել հարաբերություններում: Քննադատությունը նրանք ոչ մի կերպ չեն հանդուրժի: Չափազանց պահանջկոտ Ցլին բավարարելը շատ դժվար է: Մի սպասեք, որ նա ձեզ անընդհատ ասելու է, որ սիրում է, Ցլերն իրենց վերաբերմունքը ցույց են տալիս արարքներով, այլ ոչ խոսքերով: Ինտիմ հարաբերություններին Ցլերը վերաբերվում են ասես արվեստի և մեծ տեղ են տալիս դրան: Սիրային հարաբերությունների սկզբնական էտապում նրանք մեծ ուշադրություն են դարձնում իրենց արտաքին տեսքին՝ փորձելով այդ կերպ նույնպես գրավել ձեր ուշադրությունը: Սակայն հիշեք, որ Ցուլը չի ցանկանալու ամեն վայրկյան ձեր կողքին լինել, այդ դուք պետք է ձեր մասին հիշեցնեք և երբեմն նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցնեք:
Երկվորյակ
Երկվորյակ տղամարդիկ շատ շփվող են, մշտապես գտնվում են կանանց ուշադրության կենտրոնում և վայելում են այդ ուշադրությունը: Նրանք հազվադեպ են կարողանում խաբել, քանի որ հենց սկզբից էլ դա շատ նկատելի է լինում: Երկվորյակ տղամարդիկ սեքսուալություն են ճառագում և չեն տառապում ավելորդ համեստությամբ: Նրանք հիացած են իրենք իրենցով, ուստի և ինտիմ կապ հաստատելու համար հոգևոր կապն իրենց համար էական չէ: Նրանք սովոր են ամեն բանի հեշտությամբ հասնելուն և անխնա ֆլիրտի են դիմում:
Խեցգետին
Խեցգետինների համար ամենակարևորն անվտանգությունն ու ապահովությունն են: Նրանք բավականին հասկացող և կարեկցող զուգընկերներ են: Սիրային հարաբերություններում նրանք շատ առատաձեռն են, սակայն դուք պետք է տաք այնքան, որքան կստանաք նրանցից: Ինտիմ հարաբերություններում դուք չպետք է էգոիստ լինեք: Եթե դուք երջանիկ լինեք հարաբերություններում, ապա ձեր Խեցգետինն էլ իրեն երջանիկ կզգա: Նրա համար սերն ու ինտիմ հարաբերություններն անբաժան են:
Առյուծ
Առյուծ տղամարդիկ շատ գրավիչ են և չափազանց սեքսուալ: Նրանք մշտապես գտնվում են հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում: Առյուծը շատ լավ գիտակցում է սեփական գրավչությունը և օգտվում է դրանից: Լինելով լավագույնը՝ նրան նույնպես գրավում է լավագույնը, ուստի նրա ուշադրությունը գրավելու համար դուք պետք է անթերի լինեք: Առյուծները բավականին ցուցադրական են, ուստի և չեն ամաչի հանրության առաջ իրենք զգացմունքներն ի ցույց դնելուց: Ինտիմ կյանքը նրանց համար նույնպես չափազանց կարևոր է: Հարաբերություններն առանց ինտիմի նրանց համար չեն:
Կույս
Կույսերը բավականին ինտենսիվ են սիրային հարաբերություններում, սակայն եթե դուք հանկարծ զգաք, որ նա ձեր հանդեպ սառել է, ապա անպայման հարցրեք, թե ինչ է պատահել: Բանն այն է, որ Կույսերը բացարձակապես ունակ չեն դժվարությունները հաղթահարելու, և այդ դժվարություններն անդրադառնում են նրանց կյանքի բոլոր բնագավառների վրա: Առաջին հայացքից կարող է թվալ, թե Կույսերը շատ խիստ բարոյական են, սակայն իրականում նրանք բավականին ազատամիտ են, սակայն ինտիմ հարաբերությունների մեջ կմտնեն միայն նրա հետ, ում հետ հոգևոր կապ կունենան: Ինտիմ հարաբերությունների մասին իրենց գիտելիքները նրանք հիմնականում գրքերից են կուտակում, քանի որ առհասարակ սիրում են գրքերով սովորել, ապա կիրառել պրակտիկայում:
Կշեռք
Կշեռք տղամարդիկ շատ են սիրում մրցակցություն թե՛ բիզնեսում, թե՛ ինտիմ հարաբերություններում: Կշեռքները վայելում են կնոջը սիրահետելու պրոցեսը և չեն շտապում նրա հետ անկողին մտնել: Նրանք ունակ են սեր նվիրելու և ստանալու, սակայն հոգու խորքում անընդհատ կասկածում են սեփական սեքսուալության վրա: Նրանց համար կենսական կարևոր է ֆլիրտը, նրանք պարզապես չեն կարողանում կանգ առնել: Եթե Կշեռքը գտնի իրեն իսկապես սիրող մեկին, ապա աշխարհով մեկ կլինի և կանի ամեն բան նրան երջանկացնելու համար:
Կարիճ
Կարիճ տղամարդիկ շատ համառ են և ուզում են իրենց ցանկալի զգալ օրը 24 ժամ, իսկ եթե այդպես չի լինում, նրանք իրենց մի տեսակ ընկճված են զգում: Կարիճների համար ինտիմ հարաբերություններում արգելքներ չկան, սակայն նրանք բավականին գաղտնապահ են և իրենց ձեռքբերումներն ունակ են գաղտնի պահելու: Կարիճի համար շատ կարևոր են գեղեցիկ դեմքն ու մարմինը, սակայն առանց սիրո նա երբեք անկողին չի մտնի: Կարիճներն անհույս ռոմանտիկներ են, ովքեր երբեք քչով չեն բավարարվում:
Աղեղնավոր
Աղեղնավոր տղամարդիկ լի են էներգիայով: Արագ և կարճատև հարաբերությունները նրանց համար սովորական բան են: Նրանք մշտապես ձգտում են կատարելագործվել և իրենց առաջ նորանոր և ավելի բարդ խնդիրներ են դնում: Աղեղնավորները շատ հազվադեպ են վերադառնում իրենց նախկինների մոտ, քանի որ մշտապես դեպի առաջ են շարժվում: Նրանց համար շատ կարևոր են արտաքինն ու ֆիզիկական տվյալները, սակայն լուրջ հարաբերությունների համար դուք պետք է նրանց գրավեք ձեր մտավոր կարողություններով: Աղեղնավորներն ինդիվիդուալիստներ են, ում համար ինտիմ հարաբերությունները չափազանց կարևոր են:
Այծեղջյուր
Այծեղջյուրները շտապել չեն սիրում, առաջ են շարժվում դանդաղ, բայց հաստատուն քայլերով: Սերը նրանց համար լուրջ և կարևոր բան է: Առաջին ժամադրությանը ձեզ կարող է թվալ, թե ինտիմը նրանց առհասարակ չի հետաքրքրում, սակայն դա այդպես չէ: Նրանք շատ ավելին են, քան թվում են առաջին հայացքից: Լինելով պերֆեկցիոնիստ՝ նրանք շարունակ կատարելագործվում են: Մեծամիտ են, փառամոլ, Այծեղջյուրներից հիանալի քաղաքական գործիչներ են ստացվում: Նրանք սիրում են իրենց ընտանիքը և հատկապես մորը, ուստի նրանց դուր գալու համար նախ և առաջ ընկերացեք մտերիմների հետ:
Ջրհոս
Ինչպես և բոլոր օդային նշանները, Ջրհոսները նույնպես միշտ գիտեն, թե ինչ եք դուք ուզում լսել, գիտեն նաև, թե ինչ ասել պետք չէ: Ջրհոս տղամարդիկ շատ ինքնավստահ անհատականություններ են, ովքեր ունեն սեքսուալ հզոր ձգողականություն: Չնայած որ ընտանիքին վերաբերող հարցերում նրանք բավականին ավանդապաշտ են, ինտիմ հարաբերությունների մասով բավականին առաջադեմ են: Նրանք պատրաստ են իրենց սերը ցուցադրել բոլոր հնարավոր միջոցներով: Ջրհոսների համար շատ դժվար է իրենց համապատասխան զուգընկեր գտնելը, սակայն եթե դա նրանց հաջողվի, ապա նրանք իրենց երկրորդ կեսին ամենաերջանիկը կդարձնեն: Մի տվեք այնպիսի խոստումներ, որոնք չեք կարողանա կատարել, սակայն մի նեղացեք, եթե ձեր Ջրհոսն ինքը խախտի իր տված խոստումները: Նա դա հատուկ չի անում, պարզապես ժամանակի հետ նրա միտքն էլ ավելի առաջ է սլանում, նա կենտրոնանում է ապագայի վրա՝ կտրվելով ներկայից:
Ձկներ
Ձկները հորոսկոպի ամենասեքսուալ ներկայացուցիչներից են: Նրանք կարողանում են տպավորություն գործել, ֆլիրտի դիմել, հաճոյախոսել: Մինչ ինտիմ հարաբերություններին անցնելը Ձկները պետք է ուժեղ սիրային կապ զգան: Չնայած որ նրանք սիրում են դրամատիկ շրջադարձեր, նրանց համար, այնուամենայնիվ, ամենակարևորը զգացմունքներն են: Սիրահարված Ձկանը հասկանալը շատ դժվար է, իսկ էլ ավելի դժվար է կանխատեսել նրա վարքը: Անհավատարմությունը նրանք ներել չեն կարող, իրենց հարկավոր է համարձակ զուգընկեր, ով ունակ կլինի դոմինանտելու: Սիրահարված Ձուկը ձեզ անասելի բարձունքներ վեր կհանի:
Աղբյուր՝ Blognews.am