Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը «Ինստագրամ»-ի իր էջում նոր գրառում է կատարել, որն ուղեկցվում է ստորեւ ներկայացված գեղեցիկ լուսանկարով: Ըստ նրա՝ մարդ անընդհատ անհավասարակշռության մեջ է.«Այն հազվադեպ պահերը, երբ կյանքի ցնցումները դադարում են, դառնում ես երջանիկ կամ զգում ես քեզ երջանիկ, կամ... վերջապես զգում ես ինքդ քեզ։ Մենք քիչ ենք մնում ինքներս մեզ հետ։ Այսօր միլիոնավոր փախուստի ձեւեր կան, բայց արժի՞ արդյոք... Մարդ ինչքա՞ն պիտի ինքն իրեն չսիրի, որ փախչի իրենից»:
Նազենին սահմանել է նաեւ երջանկության վայրկյանը.«Այն հավերժության պես է. թե կարողանաս բռնել ու նրանով տարածվել, կանմահանաս): Անհավասարակշռության մեջ հաստատ է սիրո հավասարակշռությունը, որը մի պահի մեջ է՝ սիրո մի ակնթարթի։ Ես սովորել եմ «բռնել» ակնթարթը. ես երջանիկ եմ)»,-գրել է նա:
Աղբյուր՝ Bravo.am