Կոսմետիկ վիրաբուժության զարգացմանն ու տարածմանը զուգահեռ՝ դժվար է պատկերացնել, որ կարելի է գեղեցիկ ու երիտասարդ տեսք ստանալ միայն բնական բաղադրիչներով պատրաստված դիմակի միջոցով։
Եթե Ձեզ չեք կարող թույլ տալ բոտոքս, ապա այս դիմակը կօգնի երիտասարդացնել մաշկը։
Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 2 ճաշի գդալ բնական մեղր
• 1 թեյի գդալ դարչին

• Կես տրորած ավոկադո
• 3 ճաշի գդալ կակաոյի փոշի։
Բոլոր բաղադրիչները լցնել տարայի մեջ և խառնել։ Արդեն պատրաստի դիմակը քսել մաքուր մաշկին և պահել 25 րոպե։ Լվացվել տաք ջրով։
Լավագույն արդյունքների համար կատարել դիմակը շաբաթը 2 անգամ։

Աղբյուր՝ ArmDay.am

loading...