Ստեղծեք տանը ձեզ համար անհրաժեշտ սպա ու վայելեք գեղեցիկ լինելու հաճույքը։ Այս դիմակները կսնուցեն մաշկը, կթարմացնեն ու կառողջացնեն։ Ամենակարևորն այն է նաև, որ այս դիմակների պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն արդեն իսկ առկա են ձեր խոհանոցում։
 
Մեղրով ու կիտրոնով դիմակ
Խառնել մի փոքր մեղր ու մի քանի կաթիլ կիտրոն և քսել մաքուր մաշկին։ Պահել 15 րոպե ու լվացվել։ Այս դիմակը մաշկը կդարձնի պայծառ ու կձգի այն։
 
Վարսակով դիմակ
2 ճաշի գդալ վարսակի վրա ավելացնել այնքան ջուր կամ կաթ, որպեսզի այն դառնա միջին խտության։ Դիմակը քսել մաշկին ու պահել 15 րոպե։ Լվացվել գոլ ջրով։ Այս դիմակը շատ օգտակար է զգայուն մաշկ ունեցողների համար։
 
Սուրճի մրուրով դիմակ
Սուրճը խմելուց հետո սուրճի մրուրը քսել մաքուր մաշին ու պահել 20 րոպե։ Լվացվել՝ կատարելով շրջանաձև մերսումներ։ Այս դիմակը մաքրում է մաշկը, ձգում մաշկի ծակոտիները, նվազեցնում բորբոքումները, բարելավում արյան շրջանառությունը։
loading...