Մարդկային շատ սովորություններ պատահականորեն չեն ծնվում: Դրանք հաճախ պայմանավորված են մեր բնավորությամբ: Օրինակ՝ ինքնամփոփ մարդը միշտ ձգտում է ձեռքերը խաչել՝ ասես պաշտպանելով իրեն շրջապատից:
Առաջարկում ենք ձեզ իմանալ, թե ինչ է նշանակում բաժակը բռնելու ձեր ձևը:
Եթե ընտրել եք №1-ը, ուրեմն դուք ինքնավստահ եք, մի քիչ էլ ինքնասիրահարված: Դուք միշտ կյանքից լավագույնն եք ուզում: Դուք հիանալի ճաշակ ունեք և առաջնորդի հատկանիշներ: Եթե ցանկանաք, հեշտությամբ կարող եք ղեկավար պաշտոն զբաղեցնել:
Եթե ընտրել եք №2-ը, ապա շատ խոցելի, քնքուշ և տպավորվող անձնավորություն եք: Ցանկացած տարիքում դուք ձեզ երեխա եք զգում, որ հագատարության կարիք ունի: Ձեզ դուր է գալիս պատասխանատվությունը ուրիշների վրա դնելը, այդ պատճառով էլ ձեզ համար կարևոր են երկրորդ կեսի հետ հարաբերությունները. դուք կպարգևատրեք նրան սիրով, իսկ նրանից կպահանջեք անսահման ուշադրություն:
Եթե ընտրել եք №3-ը, հանգիստ և հավասարակշռված մարդ եք: Շատ դժվար է ձեզ հունից հանելը, այդ պատճառով էլ որոշ մարդիկ ձեզ անվանում են «երկաթե լեդի»: Դուք պարզապես չեք սիրում ավելորդ նյարդեր ծախսել. դուք սառը դատողությունն ունեք, այդ պատճառով էլ միշտ հաղթած եք դուրս գալիս:
Եթե ընտրել եք №4-ը, ուրեմն ձեզ հատուկ է թուլացած վիճակը: Դուք սովոր չեք իզուր ապրումներ ունենալու, այդ պատճառով էլ շատերը ձեզ համարում են անտարբեր անձնավորություն, բայց դա բոլորովին էլ այդպես չէ: Ձեզ համար կարևոր են հարմարավետությունը և ուրախությունը. դուք երբեք չեք հրաժարվի արկածներից, չէ՞ որ դա շատ հետաքրքիր է:
Աղբյուր՝ Blognews.am