Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամում նոր լուսանկար է հրապարակել.
«Իսկական գիրքը քեզ հանգիստ չի տալիս, սոված մարդու պես ագահաբար «ուտում ես» այն՝ չզգալով չափն ու ժամանակը, մի դար իրար չտեսած սիրեկանների պես կպչում ու պոկ չեն գալիս կարդացողն ու Գիրքը, եթե ԳՏԵԼ ԵՍ քոնը։
Ամեն վայրկյանդ ափսոսում ես, որովհետև մի ակնթարթ անց արդեն անցյալ է ամենաքաղցր պահը, երբ միասին կարդում էիք։ Գիրքն էլ է կարդում։ Քեզ հետ հավասար կարդում է մտքերդ, հույզերդ, քեզ։ Դու էլ կարդում ես Գիրքն ու ճանաչում Քեզ, կարդում ինքդ քեզ։ Իսկական գիրքն անվերջ է։ Կարդալուց հետո հետհամային դրախտում ես դեռ երկար, կռվում ես հետը, վիճաբանում, անհամաձայնությամբ հերքում, որ հետո հաշտվես հետը ու ներս թողնես ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ։ Գիրքը, որն օտար մի ուղեղի արգասիք է, էնքան լավ գիտի քեզ, որ մտնում է սեփական ուղեղիդ մեջ ու առհավետ բնակվում այնտեղ։ Դեղ, դրագ, խթանիչ, խմիչք․․․ զրո են ու անզոր Գրքի դեմ, եթե գտել ես ՔՈՆԸ։
Ձայնամեկուսացման մի ամբողջական համարկարգ է. հոգեվերլուծություն է ու ամենամեծ գայթակղությունը։
Հ.Գ. Երևի չարի ու բարու պտուղը գիրքն էր… Ու արժեր դրա համար վտարվել ) »: