Մոխրոտի մասին ժամանակակից հեքիաթն արդեն հեքիաթ չի թվում: Պլաստիկ վիրաբուժության շնորհիվ նկատելի սպիներով եւ այլ թերություններով ցանկացած դեմքից կարելի է անթերի տեսք ստեղծել: Համենայն դեպս, դրանում համոզված են Հարավային Կորեայի բժիշկները: Վերջին 4 տարիների ընթացքում Կորեան դարձել է պլաստիկ վիրահատությունների կենտրոն՝ դառնալով ԱՄՆ-ի միակ մրցակիցը:
Պլաստիկ վիրաբուժության եւ դեմքի թերությունները շտկելու գործողությունները գագաթնակետին հասան անցյալ տարի: Հիմա կորեացի կանայք ոչ միայն երազում են գեղեցիկ արտաքինի եւ գրավիչ կազմվածքի մասին, այլեւ նման գործողությունները համարում են յուրաքանչյուր կնոջ կյանքի անբաժան մասը:
Բացի կորեացիներից, տեղի պլաստիկ վիրաբույժների օգնությանն են դիմում կանայք եւ տղամարդիկ ամբողջ աշխարհից: Հսկայական պահանջարկի արդյունքում Կորեայում նոր հասկացություն է առաջացել՝ «Բժշկական տուրիզմ»: Միայն վերջին տարվա ընթացքում երկիր ժամանողները պլաստիկ վիրահատությունների եւ դրանց ուղեկցող գործողությունների համար 453 մլն դոլար են ծախսել:
Առաջարկում ենք ծանոթանալ կորեական վիրաբույժների աշխատանքի ցնցող արդյունքներին: