Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը երեկ՝ օգոստոսի 4-ին, նշել է ծննդյան տարեդարձը: Գոհարի Instagram-ից պարզ է դառնում, որ ոճաբանը ծննդյան խնջույքը նշել է ժամանցային վայրերից մեկում՝ ամուսնու եւ ընկերների շրջապատում: Ի դեպ, ամուսինը Գոհարին շնիկ է նվիրել: Ոգեւորված դիմահարդարը իր հետեւորդներին ցուցադրել է նոր ընկերոջն ու խորհուրդ հարցրել.
«Իմ երազանքներից եւս մեկն իրականացավ: Ես մայրիկ դարձա: Իմ հրաշագործը՝ Վահիկն, ինձ ամենաերջանիկն է դարձնում: Օգնեք, որ կողմնորոշվեմ, թե ինչպես անվանեմ նրան»,-գրել է Գոհարը:
Աղբյուր՝ ArmDay.am
loading...