FHM-ը հայտնում է լավ նորություն բոլոր ոչ այնքան գեղեցիկ տղամարդկանց համար։ Հետազոտությունների համաձայն՝ կանանց մեծ մասը իրենց զգում է երջանիկ, երբ իրենց ամուսինը այդքան էլ գրավիչ չէ՝ քան իրենք։

Ֆլորիդայի համալսարանի գիտնականները հետազոտել են 223 նորապսակ զույգերի՝ 20-ից մինչև 29 տարեկան, որպեսզի գնահատեն արտաքին տեսքի ազդեցությունը երջանկության վրա։

Սկզբից զույգերին տվել են տարբեր հարցեր դիետաների մասին և կազմվածքի պահպանման մասին։ Այնուհետև հարցմանը մասնակցողներին լուսանկարել են, և խնդրել գնահատել միմյանց գեղեցկությունը բացառապես դիմագծերով։

Պարզվել է, որ գեղեցիկ տղամարդկանց կանայք միշտ փորձում են նիհարել, որպեսզի դառնան հմայիչ, որը իրենց խոսքով դարձնում է նրանց անինքնավստահ և անգոհունակ։ Նրանք համաձայնվել են այսպիսի հաստատումներին՝  «Ես զգում եմ մեղավորություն ամեն ուտելուց հետո»«Ես նախընտրում եմ դատարկ ստամոքոսով անցկանցել ողջ օրը» և «Ինձ հանգիստ չի տալիս ավելորդ քաշի մասին մտածելը»։

Մյուս կողմից, կանայք ում տղամարդիկ այդքան էլ գեղեցիկ չեն, չունեն այդպիսի խնդիրներ և մտածմունքներ ավելորդ քաշի հետ կապված, որի պատճառով էլ նրանց հարաբերությունները ավելի լավ են և նրանք երջանիկ են։

Հետազոտությունների ղեկավար՝ Տանյա Ռեյնոլդսը ասում է․

Ստցաված արդյունքերը ցույց են տալիս, որ տղամարդու գեղեցիկ արտաքին տեսքը կարող է բացասական անրադառնալ կնոջ վրա, հատկապես եթե նա այդքան էլ հմայիչ չէ։

Եթե ձեզ թվում է, որ ձեր երկրորդ կեսը տուժում է ձեր գեղեցկությունից, ապա Ռեյնոլդսը խորհուրդ է տալիս։

Որպեսզի օգնեք այդպիսի կանանց, ամուսինները պետք է նրանց աջակցեն, միշտ նրանց ասեն․ «Դու գեղեցիկ ես։ Ես քեզ սիրում եմ ցանկացած կազմվածքով և ցանկացած քաշով»։

Կամ էլ պետք է թվարկել նրանց արժանիքները, որոնք կապված չեն արտաքին տեսքի հետ։ «Ես շատ եմ գնահատում քեզ, որովհետև դու բարի ես, խելացի,․․․».

Աղբյուր՝ Hayinfo.net

loading...