Ըստ տարածված թյուր կարծիքի՝ սարքավորումը էլեկտրաէներգիա չի ծախսում, եթե այն չի աշխատում: Սակայն սա ճիշտ չէ և հարկ է նշել, որ եթե անգամ սարքավորումը գտնվում է քնի ռեժիմում, միևնույն է, այն էներգիա է ծախսում:
Այսպիսով, մենք կնշենք այն 4 սարքավորումները, որոնք ամենաշատն են էլեկտրաէներգիա ծախսում, քանի որ միշտ միացած են:
- Նոթբուք
Եթե նոթբուքը լիցքավորված է, լավ կլինի այն անմիջապես անջատել՝ այսպիսով խնայելով էլեկտրաէներգիան և սարքը:
- Մոդեմ
Չզարմանաք. այս սարքը իրոք ծախսում է էլեկտրաէներգիա և որ ամենավատն է՝ այն չի անջատվում:
- Կենցաղային իրեր
Թվայնացված այս դարաշրջանում մենք շջապատված ենք կենցաղային իրերով, որոնք այնքան էլ էլեկտրախնայող չեն:
- Հեռուստացույց
Եթե դուք կարծում եք, որ հեռակառավարիչով անջատելով հեռուստացույցը, այն այլևս էներգիա չի խլում, ապա սխալվում եք:
Էներգիայի աղբյուրին միացված վիճակում հեռուստացույցը ծախսում է 28Կ/Վ, իսկ առանց էներգիայի աղբյուրից անջատված վիճակում՝ 26Կ/Վ: Կարծում ենք, տարբերությունը զգացիք:
Աղբյուր՝ Hayinfo.net