#1
Եթե դուք բարակ շուրթեր ունեք, ապա մարդիկ ձեզ շատ ուրախ մարդ են համարում, և դա այդպես էլ կա: Դուք աշխատում եք հեռու մնալ շատ կարևոր գործերից: Փողերի և փաստաթղթերի հետ կապված աշխատանքը ձեզ համար չէ: Դուք չեք սիրում ձեզ վրա նմանատիպ մեծ պատասխանատվություն վերցնել:
#2
Եթե դուք ունեք բարակ վերին և հաստ ստորին շուրթեր, ապա դուք շատ ընկերասեր մարդ եք և ունեք լավ զարգացած ինտուիցիա: Դուք շփվող մարդ եք և մարդկանց դժվար եք բաց թողնում: Դուք սիրում եք կայունություն, ուստի փոփոխությունները հաստատ ձեզ համար չեն:
#3
Եթե դուք ունեք հաստ վերին և բարակ ստորին շուրթեր, ապա դուք շատ էմոցիոնալ մարդ եք, այդ իսկ պատճառով շատ հաճախ ձեզ համար դժվար է լինում վերահսկել ձեր զգացմունքները: Դուք պայքարում եք ձեր բռնկուն բնույթի դեմ, ուստի ամեն բան դեռևս կորած չէ:
#4
Եթե դուք հաստ շուրթեր ունեք, ապա դուք շատ զգայուն մարդ եք, ամենուր հաճույքներ և ոգեշնչում եք փնտրում: Դա ձեզ լցնում է էներգիայով և լավ տրամադրությամբ:
#5
Եթե դուք նմանատիպ կտրվածքի շուրթեր ունեք, ապա դուք ռացիոնալիստ եք: Դուք ամեն բանի փորձում եք մտածված մոտենալ: Այդպիսով դուք դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ եք շարժվում: Մի օր դուք մեծ հաջողություների կհասնեք:
#6
Եթե դուք նմանատիպ կտրվածքի շուրթեր ունեք, ապա դուք հաստատուն և համբերատար մարդ եք: Ձեզ շատ դժվար է հանել էմոցիոնալ հարթության վրա: Երբեմն դուք չափից դուրս զուսպ եք լինում, սակայն մտերիմները գիտեն, որ դա պարզապես ձեր բնավորության առանձնահատկությունն է:
Աղբյուր՝ Blognews.am