ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գործնականորեն առցանց ռեժիմով հետևել է Երևանում ջերմաստիճանի աստիճանական աճին։
«Ժամը 16:00 դրությամբ Երևանում +40.3 աստիճան է»,– գրել է նա Facebook–ի իր էջում։
Ճիշտ կես ժամ անց նա ևս մեկ գրառում է կատարել` Ժամը 16:30 դրությամբ Երևանում +41.0 աստիճան է:
Իսկ ավելի ուշ նա հայտնել է իր ընթերցողին, որ մարդիկ արդեն նրան երազի մեջ են սպանում։
«Բարև ձեզ, հարգելի պարոն Սուրենյան ջան, երևի էս շոգերը մեր երազների վրա էլ են ազդում։ Էսօր երազիս ես ձեզ սպանել էի։ Ահավոր էր։ Բայց իրականում շատ եմ ձեզ հարգում»,– օդերևութաբանը մեջբերում է ցանցի օգտատերերից մեկի խոսքը։
Աղբյուր՝ mvideo-blog.am
loading...