Այս պատմությունը պատմել է Ջիմ Քլարկ անունով մի բժիշկ։ 5-ամյա Լիզզին շտապ կարիք է ունեցել արյան փոխներարկման։

Բժիշկները հասկանում էին, որ նրա համար լավագույն դոնորը կարող է լինել երկվորյակ եղբայրը ոչ միայն նրա համար, որ նրանց արյան խումբը նույնն է, այլ նաև տղան նույնպես տարել է նման հիվանդություն ու առողջացել։

Նրա արյան մեջ առկա են հակամարմիններ, որոնք կարող էին փրկել Լիզզիի կյանքը։

Երբ բժիշկը հարցրեց տղային՝ համաձայն է նա կիսել իր արյունը քրոջ հետ, նա սկզբում երկմտանքի մեջ ընկավ։ Այդ ժամանակ բժիշկը բացատրեց, որ դա Լիզզիին փրկելու միակ միջոցն է, ու տղան համաձայնեց։

Բայց ո՛չ բժիշկները, ո՛չ ծնողներն այդ ժամանակ չգիտեին, որ տղան ճիշտ չի հասկացել, թե իրենից ինչ է պահանջվում։

Բժիշկներն արեցին արյան փոխներարկում։ Երկվորյակներն իրար կողքի պառկած էին ու բժիշկը հայտնեց, որ Լիզզի դեմքին գույնը վերադառնում է։ Երբ ամեն ինչ ավարտված էր, տղան բժշկին մի հարց տվեց, որ նա երբեք չի մոռանա։
Ջիմ Կլարկը սոցիալական ցանցի իր էջում գրել է.

«Այսօր ես վիրահատում էի փոքրիկ աղջնակի։ Նրան անհրաժեշտ էր առաջին բացասական խմբի արյուն։ Մեզ մոտ այն չկար, բայց մենք գիտեինք, որ նրա երկվորյակ եղբոր արյան խումբը նույնն է։ Ես բացատրեցի տղային, որ կյանքի ու մահվան հարց է։ Մեկ րոպե նա լուռ նստեց, այնուհետև վեր կացավ ու հրաժեշտ տվեց ծնողներին։ Ես դրան նշանակություն չտվեցի։ Բայց երբ մենք վերջացրինք, տղան հանկարծ հարցրեց. «Ու ե՞րբ ես կմահանամ»։ Նա մտածում էր, որ կյանքը տալիս է քրոջ համար։ Փառք Աստծո, նրանք երկուսն էլ հրաշալի վիճակում են»։

Տալով արյունը քրոջը՝ տղան մտածել էր, թե իր կյանքն է տալիս հանուն նրա։ Բայց համաձայնվեց առանց բառ ասելու։

Աղբյուր՝ Blognews.am

loading...