Ընտանեկան արժեքները հայ հասարակության մեջ միշտ առաջնային են, եթե ոչ ամենագլխավորը: Սա լավ գիտեն նաև հայ հայտնիները, որոնք, չնայած իրենց մասնագիտական ծանրաբեռնվածությանը, միշտ հասցնում են հագեցած ու գեղեցիկ ժամանակ անցկացնել հարազատների հետ ու երբեմն էլ լուսանկարներ հրապարակել: Իսկ ի՞նչ ընտանեկան լուսանկարներ են վերջին շրջանում հրապարակել հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները վերջին օրերին, դիտեք ֆոտոշարքում.

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը լուսանկար է հրապարակել, որը նա այսպես է մակագրել՝ #brothers#and #wives (եղբայրներ ու կանայք): Լուսանկարում Հրանտ Թոխատյանի եղբայն է՝ տիկնոջ հետ:

Իսկ ահա Հրանտ Թոխատյանն էլ օրերս հրապարակել է լուսանկար, որտեղ նա իր երեք զավակների՝ Արամի, Հայկի և Լիլիթ հետ է:

Լիլիթ Բաբասյանն էլ ամուսնության 6-ամյակի առիթով լուսանկար է հրապարակել ամուսնու հետ և այն մակագրել այսպես. «6 տարի է, ինչ միասին ենք, բայց մինչ օրս էլ բացահայտում ենք միմյանց»:

Դերասան Գրիգոր Դանիելյանը եգիպտական հանգստից լուսանկար է հրապարակել որդիների հետ.

Սարգիս և Մանո Գրիգորյանները համատեղ լուսանկար են հրապարակել աշխատավայրից: Ինչպես գիտեք, զույգը, բացի հեռուստահաղորդավարությունից, նաև հանդիսություններ է վարում:

Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը հարսանեկան լուսանկար է տեղադրել ու հրապարակումը նվիրել իր ու ամուսնու համատեղ կյանքի երկրորդ տարեդարձին:

Իսկ ահա Արամ Վարդևանյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել՝ որդու՝ Ռուբենի, ծննդյան մեկամյակի կապակցությամբ, որին կից հուզիչ գրառում է արել.

Դե իսկ երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել ծնողների հետ համատեղ հանգստից: 

Աղբյուր՝ Blognews.am

loading...