Ինչպես գիտենք մարդու կազմվածքը կախված է գենետիկայից։ Իհարկե, ապրելաձևը, դիետաները և ֆիզիկական վարժությունները կազմվածքի վրա ավելի շատ ազդեցություն են ունենում։ Սակայն չենք հերքի այն փաստը, որ ժամանակի ընթացքում մեր կմախքը չի փոխվում։ Որոշ գիտնականներ պնդում են, որ կազմվածքից է կախված, ինչպես կպահի իրեն կինը, երբ սիրահարվի։ Առաջարկում ենք գնահատել ձեր մարմնի ձևը և տեսնել այն համընկնում է իրականության հետ, թե ոչ։
Տանձ
Կանայք այսպիսի կազմվածքով գիտեն, թե ինչ են ուզում։ Դուք ընտրում եք լուրջ հարաբերություններ, ենթադրելով, որ արկածները ձեր համար չեն։ Տղամարդկանց հետ դուք պահանջկոտ եք և ուշադիր։ Եթե կա կասկած հավատարիմ լինելու մեջ, կամ հարաբերությունները ձեր համար շատ անհարմար են, ապա դուք չեք դանդաղում և միանգամից վերջ եք դնում ձեր հարաբերություններին։
Օվալ
Դուք սովոր եք, որ ամեն ինչ հարաբերություններում լինի ձեր ուզածով։ Եվ չնայած որ շատերը ձեզ համարում են հմայիչ, միևնույն է ժամանակի ընթացքում այդ զգացմունքները կորում են։ Դուք պետք է մտածեք այդ հարցի շուրջ և սկսեք գոնե երբեմն գործել։ Չէ որ սերը՝ դա մրցույթ չէ, այլ առաջին հերթին ընկեություն և փոխըմբռնում։
Գդալ
Գենետիկան ձեր հանդեպ շատ բարի է գտնվել։ Դուք իսկական կանացիության մարմնացումն եք։ Ձեզ գրավում են «վատ վարքագծով տղաները»։ Սակայն լուրջ հարաբերությունների համար դուք փնտրում եք հասուն առնական տղամարդկանց, քանի որ լավ գիտեք, թե ինչ է ձեզ պետք։
Խնձոր
Որպես կանոն, դուք առանց դադարի սեր, և հավատարմություն եք ներդնում հարաբերություններում, և ակնկալում նույնը ձեր ընկերոջից։ Սակայն դուք շատ խանդոտ եք, և հնարում եք տարբեր բաներ ընկերոջը ստուգելու համար։ Եթե չեք ցանկանում մնալ միայնակ, ուրեմն փորձեք հանգստանալ և վայելել հարաբերությունները այնպիսին ինչպիսին որ կա։
Արախիս
Դուք սիրում եք շփվել, զվարճանալ, և դա ձեր մոտ շատ լավ է ստացվում։ Ձեր համար հարաբերությունները հաջողակ են, քանի որ դուք առաջնային եք համարում երկու կողմերի կյանքի վայելելու կարողությունը։
Ելակ
Դու գեղեցիկ մարմնի երջանիկ տիրուհին եք, որը օգնում է հեշտորեն տպավորել մարդկանց։ Ձեր համար տղամարդու ամենագրավիչ կողմը՝ դա նրա ուղեղն է։ Դրա համար էլ ձեր կողքի մարդուն ընտրում եք հենց նույն տրամաբանությաբ։ Դուք համոզված եք, որ հոգևոր կապը ի տարբերություն ֆիզիկականի՝ հավերժ է։
Ադամանդ
Այս կազմվածքով աղջիկները շատ բաց են։ Դուք սիրում եք մարդկանց, և հոգատար եք բոլորի նկատմամբ։ Դուք հավատում եք ճակատագրին, և սպասում եք որ այն մարդը ով կհայտնվի ձեր կյանքում՝ պետք է հոգ տանի ձեր մասին։
Աղբյուր՝ Hayinfo.net