#1 Կլոր

ադ1

Կլասիկա, որը չի դադարում նրբաոճ և ակտուալ լինել: Նման ընտրություն կատարողները հասարակ, սակայն նրբաոճ, համեստ, սակայն շփվող մարդիկ են:

#2 Զմրուխտ

ադ2

Կլորավուն եզրերով ադամանդը գրավում է այն մարդկանց, ովքեր չեն վախենում ռիսկի դիմելուց: Նրանք շատ ինքնավստահ են և միշտ պատրաստ են նորը փորձել:

#3 Արքայադուստր

ադ3

Արքայադուստր կտրվածքի ադամանդները հիանալի են հեքիաթների համար: Նման ընտրություն կատարողներն իրենք Դիսնեյի արքայադուստրերի հետ են ասոցացնում: Նրանք կենսուրախ են, շատ ճաշակով, ունեն գեղեցիկը գնահատելու բնածին հատկություն:

#4 Կուշոն

ադ4

Այս կտրվածքը բարձ է հիշեցնում: Նմանատիպ նախընտրություն ունեցողները հանգիստ են, համեստ և չափազանց առատաձեռն:

#5 Աշեր

ադ5

Այս ձևն ինչ-որ ընդհանրություն ունի զմրուխտ ձևի ադամանդի հետ, սակայն ավելի բաց եզրեր ունի, և ծայրերը կլորացված չեն: Այն տարածված էր 1920-ականներին և վկայում է էլեգանտության, կանացիության և ոճայնության մասին:

#6 Ռադիանտ

ադ6

Նման ձևը սազում է չափսերով մեծ քարերին: Նման ընտրություն կատարողները յուրօրինակ են, խախտում են կանոնները և կարողանում են կյանքից բավականություն ստանալ:

#7 Սրտիկ

ադ7

Սիրո անհերքելի նշան: Նման նախընտրություն ունեցողները ռոմանտիկ են, զգայուն և քնքուշ:

#8 Օվալ

ադ8

Նմանատիպ նախընտրություն ունեցողները անկախ և ստեղծագործ մարդիկ են, ովքեր կարողանում են ռիսկի դիմել:

#9 Մարկիզա 

ադ9

Առաջին նմանատիպ ադամանդը պատրաստվել է Լյուդովիկոս XV-ի պատվերով: Նմանատիպ նախընտրություն ունեցող մարդիկ յուրօրինակ են և ունեն հարուստ և բարձր ճաշակ:

#10 Կաթիլ 

ադ90

Այս ձևը նախընտրող մարդիկ լավատես են և համարձակ: Նրանք հիանալի կերպով կարողանում են կյանքի կոչել իրենց երազանքները:

loading...