Ծնողները դեռ փոքրուց մեզ սովորեցրել են, թե ինչպես պետք է լվանալ ձեռքերը, սակայն տարիքի հետ մենք սկսում ենք անտեսել այդ սովորությունը՝ չհասկանալով, թե ինչքան կարևոր է այն մեր առողջության համար։

Հետազոտությունների համաձայն, մարդկանց 10 %-ը չի լվանում ձեռքերը զուգարանից դուրս գալուց հետո, իսկ 33%-ը նույն դեպքում չի օգտագործում օճառ։ Այդ պարզ գործողությունը չկատարելու դեպքում մեր օրգանիզմ են մտնում հազարավոր վնասակար մանրէներ, որոնք առաջացնում են տարբեր հիվանդություններ։ Եկեք միասին պարզենք, թե ինչպես պետք է ճիշտ լվանալ ձեռքերը։

1. Նշանակություն ունի՞ արդյոք ջրի ջերմաստիճանը

Ամենամեծ միֆերից մեկը այն է, որ ջուրը պետք է տաք չլինի, որպեսզի մաքրի մաշկի մակերեսին գտնվեղ մանրէները։ Սակայն եկեք մտածենք, այն մթերքների մեծ մասը, որոնք մենք ուտում ենք, ապահով են դառնում միայն եռացնելուց հետո, քանի որ այն վերացնում է մանրէները։ Իհարկե ձեռքերը եռման ջրով պետք չէ լվանալ, քանի որ դա առաջին հերթին տհաճ է, դրա համար ամենաճիշտ որոշումը՝ լվանալ ձեռքերը հաճելի՝ տաք ջրով։

2007-ից 2015 թվականի հետազոտությունները ցույց են տվել, որ հակամիկրոբային պարունակության մեջ մտնող ՏՐԻԿԼՈԶԱՆԸ ոչ թե անարդյունավետ է, այլ նաև վտանգավոր է։ Դրանց օգտագործումից արդեն վաղուց հրաժարվել են ԱՄՆ-ում և Եվրոպայում։

2. Պետք է արդյոք ձեռքերը չորացնել, կամ սրբել

Եթե դուք չեք պլանավորում մոտակա ժամանակում կպնել ինչ-որ բանի, ուրեմն թողեք, որ ձեռքերը չորանան ինքուրույն։ Բայց, հասարակական զուգարաններից, տարբեր վայրերում դռներին դիպչելուց հետո լվացվելուց, երբ չեք չորացնում ձեռքերը, դուք ավտոմատ կերպով տարածում եք մանրէները ձեր ամբողջ մաշկով։

3. Սրբի՞չ, թե՞ էլեկտրական չորացնող հարմարանք

Ընդհանրապես դա հարմարավետության խնդիր է։ Սրբիչի օգնությամբ ավելի արագ և հարմար է չորացնել ձեռքերը քան էլեկտրական չորացնող սարքով։ Նաև այդպիսի սարքերի օգտագործումը կարող է ամբողջ սենյակով տարածել ձեռքի մանրէները։ Սակայն պետք է նշել, որ սրբիչը անպայման պետք է լինի մաքուր։

Եվ վերջապես ուշադրություն դարձնենք լվացվելու ժամանակին։ Ինչքա՞ն պետք է լվանալ ձեռքերը։ Որպեսզի վերացնենք ամբողջ բակտերիաները (տաք ջրով լվանալու դեպքում) բավական է 15-30 վայրկյանը։ Այն երկար չի տևում, և հեռու է ձեզ պահում տարբեր հիվանդություններից։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Hayinfo.net կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե ունեք խնդիրներ, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների օգնությանը։

Աղբյուր՝ Hayinfo.net

loading...