Հուլիս 23-ին Աննա Դովլաթյանը և Դավիթ Աղաջանյանը հինգ տարի ընկերություն անելուց հետո նշանադրվել են: Դավիթն անակնկալ առաջարկություն է արել Աննային, ով BlogNews.am-ին մանրամասներ է պատմել. «Ես ոչնչից տեղյակ չեմ եղել, անգամ չէի էլ կասկածում, որ նման բան է լինելու: Քանի որ այդ օրը Վարդավառի տոնն էր, Դավիթը նախապես Երևանի լողավազաններից մեկում տեղ էր ամրագրել՝ հրավիրելով ինձ և իմ ընտանիքին: Նա ամեն ինչ նախապես կազմակերպել էր՝ հրավիրելով օպերատորների, ովքեր այդ գեղեցիկ պահը անմահացրին»:
Լողավազանում ներկա գտնվող գրեթե բոլոր մարդիկ իմացել են Դավիթի անակնկալի մասին. «Դավիթն ինձ ասաց՝ մեր մտերիմ ընկերներն են եկել, արի գնանք, նրանց բարևենք, ձեռքիցս բռնեց և տարավ: Այդ պահին զգացի, որ մի բան այն չէ, քանի որ կողքից նկարում էին: Ես պարզապես շոկի մեջ էի նրա անակնկալից, այնքան ամեն ինչ անսպասելի էր և գեղեցիկ կազմակերպված: Ես պարզապես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր աղջիկ այդ զգացողությունն ունենա»:
Աղբյուր՝ Blognews.am
loading...