Ուկրաինական Կուրշինկա գյուղից մի կին ահազանգել էր կենդանիների պաշտպաններին և հայտնել, որ իր բանջարանոցում դինոզավր կա, որն ուտում է դդմիկներն ու քանդում մարգերը: Նշված հասցե եկած երիտասարդները բանջարանոցում 1 մետրանոց վարժեցրած իգուանա հայտնաբերեցին: Բժշկական ստուգումից հետո «դինոզավրին» տեղափոխեցին կենդանաբանական այգի: Իսկ խեղճ կինը, մինչև անձամբ չշոշափեց սողունին, չհամոզվեց, որ դա հրեշ չէ․․․
Աղբյուր՝ Blognews.am
loading...