Ջինսե տաբատ ընտրելը բավականին դժվար է։ Առաջին հայացքից դրանք ձեր կառուցվածքին համապատասխան են, սակայն մի քանի անգամ հագնելուց հետո դրանք լայնանում ու կորցնում են իրենց տեսքը։
Adme-ն գրում է, որ նման իրավիճակից խուսափելու համար պետք է ճիշտ չափսի ջինսեր ընտրել, իսկ դրա համար մի քանի պարզ հնարք կա։
Առաջին հնարք
Ջինսի գոտկատեղի հատվածը փաթաթեք վզի հատվածում։ Եթե ծայրերը միանում են, ապա դա հենց ձեր չափսն է։
Երկրորդ հնարք
Ծալեք ձեռքն ու բռունցք արեք։ Եթե ձեռքը տեղավորվում է կոճկած տաբատի գոտկատեղին, ապա դա հենց ձեր չափսն է։
Երրորդ հնարք
Բռնեք տաբատի ծայրերից ու լայն բացեք ձեռքերը։ Եթե ջինսերի կենտրոնը ձեր դնչի տակ է, ապա դա ձեզ համապատասխանող երկարություն ունեցող չափս է։
Աղբյուր՝ Life.tert.am
loading...