Ճարպակալումը ներկա դրությամբ համարվում է ամենավտանգավոր չարիքներից մեկը։
Շատերը հուսահատ կերպով պայքարում են ավելորդ կիլոգրամների դեմ՝ պահելով խիստ սննդակարգ և ջանքեր գործադրելով մարզասրահներում։ Ոմանք էլ նախընտրում են վիրաբուժական միջամտությունը։ Եվ վերջապես՝ վերջերս գիտնականները գտել են նիհարելու ամենահասարակ և արդյունավետ եղանակը։
Ավելորդ քաշի դեմ պայքարելու համար բոլորովին էլ պարտադիր չէ քաղցած մնալ կամ սնվել կանաչեղենով։ Յուրաքանչյուր կալորիան հաշվելու կարիք ևս չկա։ Բավական է հետևել ափսեների ու բաժակների չափսերին։
Անգլիացի գիտնականները վերլուծել են կերակրի ընդունվող չափաբաժինների ծավալների ու ավելորդ քաշի միջև եղած կապն ուսումնասիրած ավելի քան 60 հետազոտությունների արդյունքները։ Ի վերջո՝ եկել են այն եզրակացության, որ մենք միշտ ավելի շատ ենք ուտում, երբ առաջարկվում են մեծ չափաբաժիններ։ Դա կախված չէ սեռից, մարմնի զանգվածի ինդեքսից, քաղցածության աստիճանից և ինքնավերահսկման մակարդակից։ Այդպիսին է մարդկային բնույթը։ Եվ, հետևաբար, մեծ չափաբաժիններից հրաժարումը հնարավորություն կտա քչացնել ընդունվող կալորիաների քանակը։
Այժմ հետազոտողներն առաջարկում են սահմանափակում մտցնել ռեստորաններում և սրճարաններում մատուցվող կալորիաներով հարուստ ուտելիքների ու խմիչքների ծավալների վրա՝ փոքր չափաբաժինները տեսողականորեն ընդծելով վառ փաթեթավորմամբ և այլ միջոցներով, ինչպես նաև հրաժարվել մեծ չափաբաժինների էժամացման քաղաքականությունից։
Աղբյուր՝ ArmDay.am