Դիսնեյ ընկերության մուլֆիլմերի սիրահարները հաստատ նկատած կլինեն, որ գրեթե բոլոր տեսարաններում ամեն առարկայի վրա գրված է «A113»։ Իսկ մուտֆիլմեր համեմատաբար քիչ դիտող մարդիկ հազիվ, թե այնքան ուշադիր եղած լինեն, որ նկատեին՝ ամենուր հենց այդ նույն գրությունն է։ Այնուամենայնիվ, շատ քիչ մարդիկ գիտեն, թե ինչ է նշանակում «A113»:
Սկզբում առաջարկում ենք դիտել այս ապացույց-լուսանկարները։
Վերջապես ի՞նչ է նշանակում «A113»-ը
Պարզվում է՝ այն Կալիֆորինայի արվեստների ինստիտուտում գտնվող անիմացիոն դասասենյակն է, ուր իրենց քայլերն են սկսել Փիքսարի և Դիսնեյի ամենահայտնի գրաֆիկ դիզայներներն ու մուլտհերոսների անիմատորները։ Այդ կերպ նրանք շնորհակալություն են հայտնում իրենց դասավանդած մարդկանց և այն վայրին, որտեղ նրանք սովորել են իրենց մասնագիտությունները։
Իսկ այս վերջին լուսանկարում էլ Փիքսարի ղեկավարներ Ջոն Լասիթերը, Էնդրյու Սթենթոնն ու Փիթ Դոքթերն են՝ կանգնած հռչակավոր A113 դասասենյակի մուտքի առջև։
Աղբյուր՝ Blognews.am