Դեմքի մազածածկույթը հատուկ է ոչ միայն տղամարդկանց: Շատ կանայք նույնպես ունենում են նման խնդիր և փորձում են ամեն կերպ ազատվել անցանկալի մազերից՝ դիմելով տարբեր մեթոդների օգնությանը: Այդ մեթոդներն արդյունավետ են, բայց այդ արդյունքը երկարատև չէ:

Սակայն գոյություն ունի մի հին բաղադրատոմս, որը հիմնված է միայն բնական բաղադրիչների վրա և թույլ է տալիս առանց ցավի, անհարմարության ու մաշկը բորբոքելու երկար ժամանակով ազատվել անցանկալի մազածածկույթից:

Բաղադրությունը.

•             2 ճաշի գդալ մեղր,

•             1 ճաշի գդալ վարսակի ալյուր,

•             2 ճաշի գդալ կիտրոնի հյութ:

Պատրաստման եղանակը.

Վարսակի փաթիլները սրճաղացի օգնությամբ մանրացնել, այնուհետև խառնել բոլոր բաղադրիչները և ստացված մածուկը քսել շուրթի վերևի հատվածին (կամ այն հատվածում, որտեղ նկատվում են անցանկալի մազեր): Թողնել 15 րոպե և լվացվել տաք ջրով:

Այս պրոցեդուրան անհրաժեշտ է կատարել շաբաթական 3 անգամ և մեկ ամիս անց անցանկալի մազերն այլևս չեն անհանգստացնի: Այս միջոցը, չնայած, որ բավական ժամանակատար է, նաև շատ արդյունավետ է: Նույնիսկ, եթե մազերը սկսեն կրկին աճել, դա տեղի կունենա բավական ուշ. 1-2 ամիս մաշկը կլինի կատարելապես հարթ ու մաքուր:

Այս միջոցը ոչ միայն հեռացնում է մազերը՝ մազարմատները քաքայելով, այլև խնամում է մաշկը՝ փափկեցնելով ու խոնավեցնելով այն:

Աղբյուր՝ Med.tert.am

loading...